«Հրեղեն հավքը»․ 21-րդ համերգաշրջանի մեկնարկ | Բեհզոդ Աբդուրաիմով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Ժամանակացույց

09 Սեպ Չորեքշաբթի Չրք 19:30
Երևան
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 4000

Նկարագրություն

Սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի իր 21-րդ համերգաշրջանի մեկնարկը «Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակում։

 

Համերգը կսկսվի Չայկովսկու Դաշնամուրի առաջին կոնցերտով՝ աշխարհահռչակ դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի կատարմամբ։

 

Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը՝ վառ ռիթմերով և համերգասրահի պատերին արտացոլվող գունեղ տեսապատկերների ուղեկցությամբ։

 

Միացե՛ք նոր համերգաշրջանի առաջին տոնական երեկոյին։

 

Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development

 

Ծրագրում՝

- Պյոտր Չայկովսկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 սի բեմոլ մինոր, երկ 23 (33 րոպե),

Ընդմիջում

- Լեոնարդ Բերնսթայն Նախերգանք «Կանդիդ» օպերետից (5 րոպե),

- Մանուել դե Ֆայա Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից (4 րոպե),

- Իգոր Ստրավինսկի «Հրեղեն հավքը» սյուիտ, 1919 թ տարբերակ (23 րոպե)։

 

Մենակատար՝ Բեհզոդ Աբդուրաիմով (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

 

Սեպտեմբերի 9 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ

 

Տոմսերի արժեքը՝ 3,000 - 15,000 դրամ։

Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։

 

Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել