Բերքի փառատոն Վան Արդիում
Ժամանակացույց
Վան Արդի Այգիներ
Նկարագրություն
Տոնե՛նք 2026 թվականի բերքահավաքի ավարտը․ Վայելե՛նք աշնանային յուրահատուկ Օրը՝ Վան Արդիում։
Խաղողի բերքահավաքը մոտենում է ավարտին, այգիները ոսկեգույն երանգ են ստացել, և ժամանակն է միասին տոնելու բերքահավաքի տոնը և վայելելու աշնան ողջ գեղեցկությունը։
Եկե՛ք անցկացնելու աշնանային գեղեցիկ օր մեր այգիներում՝ կենդանի երաժշտությամբ, սեզոնային համերով, բերքահավաքից ոգեշնչված խաղերով, ստեղծագործական զբաղմունքներով և, իհարկե, Վան Արդիի գինիներով։
Անկախ նրանից՝ գալիս եք ընտանիքով, ընկերների հետ եք հավաքվում, թե պարզապես ցանկանում եք աշնանային շաբաթ օրն անցկացնել գեղեցիկ միջավայրում՝ այս տոնը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների համար։
Ի՞նչ է սպասվում`
Կենդանի երաժշտություն՝ միջոցառման ողջ ընթացքում
Վայելե՛ք կենդանի երաժշտությունը փառատոնի ողջ ընթացքում՝ հրավիրյալ հատուկ բենդի ելույթով։
Բերքահավաքից ոգեշնչված խաղեր և ստեղծագործական անկյուններ
Բացահայտե՛ք աշնանային թեմայով տարբեր զբաղմունքներ՝ բոլոր տարիքի այցելուների համար՝ դդմի փորագրություն, մրցանակներով խաղեր, ստեղծագործական աշխատանքներ և ավելին։
Վան Արդիի ստեղծագործական անկյուն
Տվե՛ք ազատություն ձեր ստեղծագործական մտքին։ Նկարազարդե՛ք ձեր գինու շիշը կամ պատվիրե՛ք տեղում աշխատող մեր նկարչին ստեղծել անհատական շիշ, դիմանկար կամ բացիկ հենց Ձեզ համար։
Սեզոնային համեր
Օրվա ընթացքում վայելե՛ք սեզոնային սիրելի ուտեստներ և աշնանային ջերմ ու հարազատ համեր։
Գինի, խարույկ և աշուն՝ այգիներում
Վայելե՛ք Վան Արդիի գինիները, հավաքվե՛ք ջերմ խարույկի շուրջ և զգացե՛ք այգիների գեղեցկությունը՝ շրջապատված դդումներով, աշնանային գույներով և բերքահավաքի յուրահատուկ մթնոլորտով։
Օր՝ բոլորի համար
Բերքի փառատոնը միասին հավաքվելու, հերթական բերքահավաքի ավարտը նշելու և Վան Արդիի աշունն առանձնահատուկ դարձնող ամեն ինչ վայելելու մասին է։
Բերե՛ք երեխաներին։ Բերե՛ք ընկերներին։ Բերե՛ք ձեր լավ տրամադրությունն ու սերը գինու, երաժշտության և գեղեցիկ աշնանային օրերի հանդեպ։
Եկե՛ք միասին նշելու բերքը։
Տոմսը ներառում է մուտք Բերքի փառատոնի տարածք և կենդանի երաժշտություն ողջ կեսօրին։
Սնունդը, ինչպես նաև որոշ վարպետաց դասերի, խաղերի և այլ զբաղմունքների մասնակցությունը ներառված չեն տոմսի արժեքում։
Եկե՛ք միասին բաժակ բարձրացնելու այս տարվա բերքի համար։
Կազմակերպիչ՝ Անահիտ Բուլանիկյան Մուրադյան ԱՁ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Միյաձակիի կախարդական աշխարհը՝ կենդանի երաժշտությամբ
Միյաձակիի կախարդական աշխարհը՝ կենդանի երաժշտությամբ
ՆԻԿ ԲԵՐՉԸ ԵՐԵՎԱՆՈւՄ. ԷՊԻԿ ՇԱՐԺՈւՄ
ՆԻԿ ԲԵՐՉԸ ԵՐԵՎԱՆՈւՄ. ԷՊԻԿ ՇԱՐԺՈւՄ
NAIV in Yerevan — Greatest Hits Live
NAIV in Yerevan — Greatest Hits Live
Լիլիթ Հովհաննիսյան Համերգ - 2026 | Տոմսեր
Lilit Hovhannisyan Hamerg
