ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ
Ժամանակացույց
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Նկարագրություն
Հոկտեմբերի 16 (երկուշաբթի) | 19:30
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։
Աստոր Պիացոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին և էներգիան՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ Դրանք սիրված են թե՛ ունկնդիրների, թե՛ կատարողների կողմից։
Պիացոլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության ոգին։ Այն լի է դրամատիկ հակադրություններով․ քնքշությունն ու կիրքը, մեղմ տխրությունն ու անկասելի բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ:
Մերջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից.
«Ամբողջ համերգի ընթացքում փշաքղվում էի»։
«Հուզիչ էր և անմոռանալի»։
«Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։
Հոկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․
Նախագծի հեղինակ՝ Աննա Ցագարելի (դաշնամուր)
Երաժշտախումբ՝
Իվան Տալանին, բանդոնեոն
Աստղիկ Վարդանյա, ջութակ
Վարդան Շահինյան, կիթառ
Վյաչեսլավ Ախմետզյանով, կոնտրաբաս
Տոմսերի արժեքը՝ 5,000 – 10,000 դրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Эва Восканян - Russian Rock Hits On the Rooftop
Эва Восканян - Russian Rock Hits On the Rooftop
Մոբի - Համերգ Վրաստանում | Ռուսթավի 2026
Մոբի - Համերգ Վրաստանում | Ռուսթավի 2026
Neschastny Sluchay - համերգ Երևանում
Neschastny Sluchay - համերգ Երևանում
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ Սյունիքում | Գորիս
