Ջեյմս Քեմերոնը Երևանում
Ժամանակացույց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Նկարագրություն

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քեմերոնի հետ։
Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսոր Ջեյմս Քեմերոնը՝ Երևանում։
«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար ֆիլմերի հեղինակը կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ՝ խոսելու կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին։
Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից`
- Ջեյմս Քեմերոնի հետ զրույցից և հարցուպատասխանից,
- ինչպես նաև նրա ֆիլմերի սաունդթրեքների համերգային ծրագրից։ Համերգային ծրագրի մանրամասները կհայտարարվեն շուտով։
Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից և բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը։
Ջեյմս Քեմերոն․ հանդիպում, որը միավորում է կինոն, երևակայությունն ու ապագան։
Կազմակերպիչ՝ Mezzo Production
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Գենադի Խազանովը Երևանում - 4 նոյեմբեր 2026
Գենադի Խազանովը Երևանում - 4 նոյեմբեր 2026
Տոմսեր առկա չեն
ՖԼԵՅՏԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ – Համերգ I
ՖԼԵՅՏԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ – Համերգ I
Տոմսեր առկա չեն
Love Stories - Livingston
Love Stories - Livingston
Բախի բազմաձայնությունը | Զուգահեռ աշխարհներ
