Описание
Գիտության հանդեպ սերն ու հետաքրքրասիրությունը հաճախ սկիզբ են առնում տիեզերքի մասին պարզ հարցերից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչո՞ւ է այն հայտնվում ու անհետանում։ Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։ «Ճանապարհորդություն տիեզերքով» մեկօրյա, ինտերակտիվ այս դասընթացը նախատեսված է 10-14 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկանում են մեզ հետ միասին ուսումնասիրել տիեզերքի զարմանահրաշ կառուցվածքն ու անտեսանելի այն ուժերը, որոնք մարդկությանը հասցրել են 21-րդ դարի գիտական նվաճումներին։ Դասընթացը սովորական դասախոսություն չէ, այլ իսկական ուղևորություն դեպի տիեզերք՝ հարուստ տեսողական նյութերի, մոդելավորման փորձերի և աշխույժ քննարկումների ուղեկցությամբ։ Սա հրաշալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ արթնացնելու հետաքրքրություն և սեր սերմանելու ֆիզիկայի, քիմիայի, գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիաների հանդեպ և գուցե նաև օգնելու նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը։
Ի՞նչ են սովորելու երեխաները
· Ինչպե՞ս են աշխատում արբանյակները -
· Ի՞նչ փորձարկումներ են արվում միջազգային տիեզերակայանում -
· Ինչպե՞ս է դասավորված Արեգակնային համակարգը -
· Ինչպե՞ս է գիտությունը փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում -
Ինչպե՞ս է տեսական գիտելիքը դառնում իրականություն
Фото и видео
Поделиться
Похожие мероприятия
ՀԱՎԱՏԱԼՈՎ ՀՐԱՇՔԻՆ
ՀԱՎԱՏԱԼՈՎ ՀՐԱՇՔԻՆ
Ճշմարտության օրացույցը
Ճշմարտության օրացույցը
Minecraft против Brawl Stars (шоу на русском)
Minecraft против Brawl Stars (шоу на русском)
Minecraft против Brawl Stars (шоу на армянском)
