Ճանապարհորդություն տիեզերքով 10-14 տարեկանների համար
Schedule
Woods կենտրոն
Description
Գիտության հանդեպ սերն ու հետաքրքրասիրությունը հաճախ սկիզբ են առնում
տիեզերքի մասին պարզ հարցերից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչո՞ւ է այն հայտնվում ու անհետանում։
Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։ «Ճանապարհորդություն տիեզերքով» մեկօրյա,
ինտերակտիվ այս դասընթացը նախատեսված է 10-14 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկանում
են մեզ հետ միասին ուսումնասիրել տիեզերքի զարմանահրաշ կառուցվածքն ու անտեսանելի այն
ուժերը, որոնք մարդկությանը հասցրել են 21-րդ դարի գիտական նվաճումներին։ Դասընթացը
սովորական դասախոսություն չէ, այլ իսկական ուղևորություն դեպի տիեզերք՝ հարուստ տեսողական
նյութերի, մոդելավորման փորձերի և աշխույժ քննարկումների ուղեկցությամբ։ Սա հրաշալի
հնարավորություն է ձեր երեխայի մեջ արթնացնելու հետաքրքրություն և սեր սերմանելու ֆիզիկայի,
քիմիայի, գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիաների հանդեպ և գուցե նաև օգնելու նրան
ընտրել իր ապագա մասնագիտությունը։
Ի՞նչ են սովորելու երեխաները
· Ինչպե՞ս են աշխատում
արբանյակները -
· Ի՞նչ փորձարկումներ
են արվում միջազգային տիեզերակայանում -
· Ինչպե՞ս
է դասավորված Արեգակնային համակարգը -
· Ինչպե՞ս
է գիտությունը փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում -
Ինչպե՞ս է տեսական գիտելիքը դառնում իրականություն
Photo and video
Share
Similar events

Վարդանյան եղբայրներ կրկես / Vardanyan brothers Circus

Վարդանյան եղբայրներ կրկես / Vardanyan brothers Circus

Վարդանյան եղբայրներ կրկես / Vardanyan brothers Circus
