Ճանապարհորդություն տիեզերքով 10-14 տարեկանների համար

Ժամանակացույց

30 Օգս Շաբաթ Շբթ 12:00
Ջրվեժ
Woods կենտրոն
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 8000

Նկարագրություն

Գիտության հանդեպ սերն ու հետաքրքրասիրությունը հաճախ սկիզբ են առնում տիեզերքի մասին պարզ հարցերից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչո՞ւ է այն հայտնվում ու անհետանում։ Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։ «Ճանապարհորդություն տիեզերքով» մեկօրյա, ինտերակտիվ այս դասընթացը նախատեսված է 10-14 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկանում են մեզ հետ միասին ուսումնասիրել տիեզերքի զարմանահրաշ կառուցվածքն ու անտեսանելի այն ուժերը, որոնք մարդկությանը հասցրել են 21-րդ դարի գիտական նվաճումներին։ Դասընթացը սովորական դասախոսություն չէ, այլ իսկական ուղևորություն դեպի տիեզերք՝ հարուստ տեսողական նյութերի, մոդելավորման փորձերի և աշխույժ քննարկումների ուղեկցությամբ։ Սա հրաշալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ արթնացնելու հետաքրքրություն և սեր սերմանելու ֆիզիկայի, քիմիայի, գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիաների հանդեպ և գուցե նաև օգնելու նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը։ 

 Ի՞նչ են սովորելու երեխաները 

·  Ինչպե՞ս են աշխատում արբանյակները - 

·  Ի՞նչ փորձարկումներ են արվում միջազգային տիեզերակայանում -

·   Ինչպե՞ս է դասավորված Արեգակնային համակարգը -

·   Ինչպե՞ս է գիտությունը փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում - 

Ինչպե՞ս է տեսական գիտելիքը դառնում իրականություն  

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել