ԴՄԻՏՐԻ ՄԱՍԼԵԵՎ. Դաշնամուրային մենահամերգ
Ժամանակացույց
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Նկարագրություն
Նոյեմբերի 21 (շաբաթ) | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր (2015), ռուս անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը Ֆիլհարմոնիայում հանդես կգա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններին նվիրված մենահամերգով։
Ժամանակակից կատարողական արվեստում ռուսական դաշնամուրային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Դմիտրի Մասլեևի կատարողական արվեստն առանձնանում է բացառիկ վիրտուոզությամբ, երաժշտական մտածողության խորությամբ և մեկնաբանությունների նրբությամբ։ Դաշնակահարը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր համերգասրահներում։
Երևանյան մենահամերգի ծրագիրն ընդգրկում է Ռախմանինովի դաշնամուրային ժառանգության տարբեր ժանրեր՝ բացահայտելով կոմպոզիտորի երաժշտությանը բնորոշ քնարականությունը և դրամատիկ լարվածությունը։
Ծրագրում՝ Սերգեյ Ռախմանինով
Վարիացիաներ Կորելիի թեմայով
Պրելյուդներ՝ ստ․ 23 և 32
«Էտյուդ-պատկերներ», ստ․ 39
«Երաժշտական ակնթարթ» թիվ 5
«Պոլկա Վ. Ռ.»
«Ֆրագմենտներ»
Տոմսերի արժեքը՝ 5,000 – 30,000 դրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
MUSIKABEND
MUSIKABEND
ԱՆԻՄԵ-Ի ԿԱԽԱՐԴԱՆՔԸ
ԱՆԻՄԵ-Ի ԿԱԽԱՐԴԱՆՔԸ
Queen VS. Beatles. Mystery Ensemble
Queen VS. Beatles. Mystery Ensemble
Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 75-ամյակին նվիրված համերգ
