Queen VS. Beatles. Mystery Ensemble

Ժամանակացույց

20 Նմբ Ուրբաթ Ուր 19:00
Երևան
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 10700

Նկարագրություն

Նոյեմբերի 20-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք ձեզ մի յուրահատուկ համերգի, որը տեղի կունենա Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը։ Ընկղմվեք ռոքնռոլի ցնցող մթնոլորտ և վայելեք The Beatles-ի և Queen-ի լեգենդար հիթերը  Mystery Ensemble-ի վիրտուոզների կրակոտ կատարմամբ։

 

Ձեզ սպասում է անմոռանալի աշնանային երեկո՝ լի պոռթկուն հույզերով և դրայվով: Համերգին կհնչեն «Yesterday», «Bohemian Rhapsody», «Hey Jude», «We Will Rock You», «Let It Be» և շատ այլ հայտնի ստեղծագործությունների մեղեդիներ:

 

Օգտվեք այս անհավանական հնարավորությունից՝ լսելու ձեր սիրելի երաժշտությունը օրիգինալ հնչողությունից գրեթե չտարբերվող ուրույն գործիքավորմամբ: Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը, քանի դեռ առկա են:

 

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:

 Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

 Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂ

 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 Համերգի ծրագիր

 

     The Beatles - Yesterday

       Queen – Don’t stop me now

       The Beatles - All you need is Love

       Queen - Somebody to love

       The Beatles - Can’t buy me love

       Queen – I want to break free

       The Beatles - Hey Jude

       Queen - Bohemian Rhapsody

       The Beatles – Imagine

       Queen - love of my life

       The Beatles - Let it be

       Queen - A Kind Of Magic

       The Beatles - Come together

       Queen - The Show Must Go On

       The Beatles - Back in the USSR

       Queen – We will rock you

       The Beatles - Yellow submarine

       Queen - We are the champions

 Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել