Աշխատակիցների պահպանման ռազմավարություններ
Ժամանակացույց
Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
Նկարագրություն
Ամերիկայի առևտրի պալատը (ԱԱՊՀ) և Գրանթ Թորնթոն Քնսալթինգը հրավիրում են մասնակցելու առաջիկա թեմատիկ սեմինարին՝ «Աշխատակիցների պահպանման ռազմավարություններ. ինչպես ձևավորել կայուն և ներգրավված աշխատուժ փոփոխվող աշխատաշուկայում» թեմայով։
Սեմինարը տեղի կունենա.
· Հուլիս 16, 2026
· 09:30
· «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց (Հանրապետության 48 փ.)
· Սեմինարի լեզու՝ հայերեն
Սեմինարի խոսնակ՝ Լիլիթ Գևորգյան, ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ
Աշխատակիցների ներգրավվածության և պահպանման ապահովումն այսօր դարձել է կազմակերպությունների ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Աշխատաշուկայի շարունակական փոփոխությունները, տաղանդների նկատմամբ աճող մրցակցությունը և աշխատակիցների ակնկալիքների վերափոխումը գործատուներից պահանջում են վերանայել մարդկային կապիտալի կառավարման իրենց մոտեցումները։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն աշխատակիցների պահպանման արդյունավետ ռազմավարություններ, միջազգային լավագույն փորձը և տվյալահեն ՄՌ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել աշխատակիցների հեռանալու հիմնական պատճառները, գնահատել դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա և մշակել երկարաժամկետ լուծումներ։
Մասնակիցները կծանոթանան աշխատակիցների փորձառության, առաջնորդության, փոխհատուցման համակարգերի, մասնագիտական զարգացման, բարեկեցության (wellbeing) և գործատուի արժեքային առաջարկի /Employee Value Proposition (EVP)/-ի ձևավորման լավագույն մոտեցումներին՝ ստանալով գործնական կիրառելի լուծումներ տարբեր ոլորտի կազմակերպությունների համար։
Սեմինարի արդյունքում մասնակիցները կկարողանան՝
- հասկանալ աշխատակիցների պահպանման վրա ազդող հիմնական գործոնները,
- գնահատել և կիրառել ՄՌ կարևոր ցուցանիշները,
- ժամանակին բացահայտել աշխատակիցների ներգրավվածության նվազման վաղ ազդակները,
- մշակել բիզնեսի նպատակներին համահունչ աշխատակիցների պահպանման ռազմավարություններ
- զարգացնել առաջնորդության, կազմակերպական մշակույթի և աշխատակիցների փորձառության այնպիսի մոտեցումներ, որոնք նպաստում են երկարաժամկետ ներգրավվածությանն ու կազմակերպության կայուն զարգացմանը։
Մանրամասների համար ներկայացնում ենք սեմինարի օրակարգը. https://bit.ly/4piIUhg
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԱՊՀ-ի անդամների կարող են մասնակցել անվճար հետևյալ պայմաններով՝ Ոսկի անդամներ 2 անվճար մասնկացի հնարավորություն / Արծաթ անդամ՝ 1 անվճար մասնակցի հնարավորություն, իսկ հավելյալ մասնակիցների կամ ոչ ԱԱՊՀ անդամ կազմակերպության ներկայացուցիչների դեպքում մասնակցության վճարը կազմում է 14,000 ՀՀ դրամ:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Darwin's Project On The RooftopDarwin's Project On The Rooftop
ԱՄԱՌԱՅԻՆ ՋԱԶԱՄԱՌԱՅԻՆ ՋԱԶ
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսությունԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսություն
Տոմսեր առկա չեն
Dancing Rye


















