Աշխատակիցների պահպանման ռազմավարություններ

Ժամանակացույց

16 Հլս Հինգշաբթի Հնգ 09:30
Երևան
Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 14000

Նկարագրություն

Ամերիկայի առևտրի պալատը (ԱԱՊՀ) և Գրանթ Թորնթոն Քնսալթինգը հրավիրում են մասնակցելու առաջիկա թեմատիկ սեմինարին՝ «Աշխատակիցների պահպանման ռազմավարություններ. ինչպես ձևավորել կայուն և ներգրավված աշխատուժ փոփոխվող աշխատաշուկայում» թեմայով։

 

Սեմինարը տեղի կունենա.

·         Հուլիս 16, 2026

·         09:30

·         «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց (Հանրապետության 48 փ.)

·         Սեմինարի լեզու՝ հայերեն

Սեմինարի խոսնակ՝ Լիլիթ Գևորգյան, ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ

Աշխատակիցների ներգրավվածության և պահպանման ապահովումն այսօր դարձել է կազմակերպությունների ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Աշխատաշուկայի շարունակական փոփոխությունները, տաղանդների նկատմամբ աճող մրցակցությունը և աշխատակիցների ակնկալիքների վերափոխումը գործատուներից պահանջում են վերանայել մարդկային կապիտալի կառավարման իրենց մոտեցումները։

Սեմինարի ընթացքում կներկայացվեն աշխատակիցների պահպանման արդյունավետ ռազմավարություններ, միջազգային լավագույն փորձը և տվյալահեն ՄՌ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել աշխատակիցների հեռանալու հիմնական պատճառները, գնահատել դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա և մշակել երկարաժամկետ լուծումներ։

Մասնակիցները կծանոթանան աշխատակիցների փորձառության, առաջնորդության, փոխհատուցման համակարգերի, մասնագիտական զարգացման, բարեկեցության (wellbeing) և գործատուի արժեքային առաջարկի /Employee Value Proposition (EVP)/-ի ձևավորման լավագույն մոտեցումներին՝ ստանալով գործնական կիրառելի լուծումներ տարբեր ոլորտի կազմակերպությունների համար։

Սեմինարի արդյունքում մասնակիցները կկարողանան՝

-          հասկանալ աշխատակիցների պահպանման վրա ազդող հիմնական գործոնները,

-          գնահատել և կիրառել ՄՌ կարևոր ցուցանիշները,

-          ժամանակին բացահայտել աշխատակիցների ներգրավվածության նվազման վաղ ազդակները,

-          մշակել բիզնեսի նպատակներին համահունչ աշխատակիցների պահպանման ռազմավարություններ

-          զարգացնել առաջնորդության, կազմակերպական մշակույթի և աշխատակիցների փորձառության այնպիսի մոտեցումներ, որոնք նպաստում են երկարաժամկետ ներգրավվածությանն ու կազմակերպության կայուն զարգացմանը։

Մանրամասների համար ներկայացնում ենք սեմինարի օրակարգը. https://bit.ly/4piIUhg  

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԱՊՀ-ի անդամների կարող են մասնակցել անվճար հետևյալ պայմաններով՝ Ոսկի անդամներ 2 անվճար մասնկացի հնարավորություն / Արծաթ անդամ՝ 1 անվճար մասնակցի հնարավորություն, իսկ հավելյալ մասնակիցների կամ ոչ ԱԱՊՀ անդամ կազմակերպության ներկայացուցիչների դեպքում մասնակցության վճարը կազմում է 14,000 ՀՀ դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել