ԲԻԹԼՈՄԱՆԻԱ

Ժամանակացույց

05 Մայ ԵրեքշաբթիԵրք19:00
Երևան
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Գնել ՏոմսՓակելՍկսած AMD 3000

Նկարագրություն

«Բիթլոմանիա»

Մյուզիքլ «Բիթլզի» երգերով

Երաժշտական պարոդիա-ներկայացում, որի գործողությունները ծավալվում են

ուսանողական միջավայրում՝ ինչ-որ «միջին» երկրի սովորական մի քաղաքում։

Սրանք ուրախ ու տխուր, ռոմանտիկ ուսանողական պատմություններ են, որոնց

առանցքում երիտասարդությունն ու սերն են։ Այդ պատմությունները

հանդիսատեսին են փոխանցվում «Բիթլզի» 25 քնարական երգերի միջոցով։

Երաժշտական այս գրաֆիտիում հնչում են «լիվերպուլյան քառյակի»

համաշխարհային հիթերը, որոնք թատերախումբը կատարում է բնօրինակ

լեզվով։ Չնայած տեսարանների ծաղրական բնույթին՝ երգերի մատուցումը,

ինքնատիպ գործիքավորումն ու բազմաձայնությունը լիովին պահպանում են

«Բիթլզի» անկրկնելի ոճը։ Այս ամենն ընդգծում է բեմադրիչների ու դերասանների

անսահման հարգանքն ու ակնածանքը մեծագույն երաժիշտների թողած

ժառանգության հանդեպ։


 Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե

 Տարիքային սահմանափակումը՝ 12+

Բեմադրող ռեժիսորներ՝ Ստաս Նամին, Ալեքսանդր Դավիդով

Ռեժիսորներ՝ Կիրիլ Զոլիգին, Օլգա Տերեխուն, Կարինա Կոլիտինովա

Գործիքավորումը՝ Գրիգորի Աուերբախ, Լասլո Դոլինսկի, Նիկոլայ Նովոպաշին, Վալերի Դիորդիցա

Երաժշտական նվագակցությունը՝ Ստաս Նամինի «Ծաղիկներ» («Цветы») խումբ

Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ․    (010) 580101              

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել