ԲԻԹԼՈՄԱՆԻԱ
Schedule
STATE THEATRE OF MUSICAL COMEDY AFTER HAKOB PARONYAN
Description
«Բիթլոմանիա»
Մյուզիքլ Բիթլզի երգերով
Թատերականացված ներկայացում երաժշտական պարոդիայի ժանրում։ Գործողությունները ծավալվում են
համալսարանական ուսանողական միջավայրում՝ ինչ-որ «միջին» երկրի մի «միջին» քաղաքում։ Սրանք ուրախ ու
տխուր, ռոմանտիկ ուսանողական պատմություններ են՝ միավորված երիտասարդության և սիրո թեմայով, որոնք
հանդիսատեսին են փոխանցվում «Բիթլզ»-ի 25 քնարական երգերի միջոցով։ Երաժշտական այս գրաֆիտիում տեղ են
գտել «լիվերպուլյան քառյակի» բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք թատերախումբը կատարում է բնօրինակ
լեզվով։ Չնայած միզանսցենների պարոդիական (ծաղրանմանական) բնույթին՝ բուն երգերի կատարումը, ինքնատիպ
գործիքավորումներն ու բազմաձայնությունը պահպանում են «Բիթլզ»-ի անկրկնելի ոճը և ընդգծում բեմադրիչների ու
կատարողների հարգալից և ակնածալից վերաբերմունքը մեծագույն երաժիշտների թողած ժառանգության նկատմամբ։
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Տարիքային սահմանափակումը՝ 12+
Բեմադրող ռեժիսորներ՝ Ստաս Նամին, Ալեքսանդր Դավիդով
Ռեժիսորներ՝ Կիրիլ Զոլիգին, Օլգա Տերեխուն, Կարինա Կոլիտինովա
Գործիքավորումը՝ Գրիգորի Աուերբախ, Լասլո Դոլինսկի, Նիկոլայ Նովոպաշին, Վալերի Դիորդիցա
Երաժշտական նվագակցությունը՝ Ստաս Նամինի «Ծաղիկներ» («Цветы») խումբ
Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ․ (010) 580101
Photo and video
Share
Similar events
Գանձերի կղզինԳանձերի կղզին
Im kiny,Dzer amusiny ev qaxaqapeti ognakayIm kiny,Dzer amusiny ev qaxaqapeti ognakay
В горах мое сердцеВ горах мое сердце
Волосы




















