ՄԱԶԵՐ

Ժամանակացույց

06 Մայ ՉորեքշաբթիՉրք19:00
Երևան
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Գնել ՏոմսՓակելՍկսած AMD 1500

Նկարագրություն

«Մազեր»

Գոլթ ՄաքԴերմոթի, Ջեյմս Ռադոյի և Ջերոմ Ռագնիի հիպի-ռոք մյուզիքլը

1999 թվականին հենց «Մազեր» մյուզիքլի ռուսական բեմադրությամբ սկիզբ

առավ Ստաս Նամինի երաժշտության և դրամայի թատրոնի պատմությունը։

Ներկայացումը, որն արմատապես փոխեց 1960-ականների մի ամբողջ սերնդի

աշխարհայացքը, պահպանեց իր արդիականությունը նաև հաջորդ

տասնամյակներում։ Սա դարաշրջանի խորհրդանիշ դարձած մյուզիքլի առաջին և

առայժմ միակ բեմադրությունն է Ռուսաստանում։

Բո Քրոուելի և Ստաս Նամինի համատեղ ռեժիսորական աշխատանքի

արդյունքում ստեղծվեց ներկայացման եզակի տարբերակը՝ լիովին

հարմարեցված ժամանակակից իրականությանը։ «Մազեր»-ը դրամատիկ պատում

է երիտասարդության, ազատության և պատերազմի մասին։ Այն շատ ավելի խորն

է, քան պարզապես երաժշտական ժամանցը. ստեղծագործությունը

հանդիսատեսին գրավում է իր անկեղծությամբ ու բեմական էներգիայով։

Նորաստեղծ թատրոնի համար այս բեմադրությունը մեծ սկիզբ էր. այն

կանխորոշեց թատերախմբի հետագա ստեղծագործական ուղին՝ ամրագրելով

ինքնարտահայտման ազատությունն ու գործընկերային փոխվստահությունը։

Ներկայիս թատերախումբը ձևավորվել է հենց այս գաղափարական հենքի վրա։

Արդեն ավելի քան քառորդ դար ներկայացումը շարունակում է ապահովել լեփ-

լեցուն դահլիճներ։


  • Տևողությունը՝ 2 ժամ 20 րոպե
  • Տարիքային սահմանափակումը՝ 18+
  • Պիեսը և լիբրետոն՝ Ջեյմս Ռադոյի և Ջերոմ Ռագնիի (թարգմանությունը՝ Գարիկ Օսիպովի, Ալեքսեյ Չուլանսկու,
  • Ստաս Նամինի և ողջ Ցեղի)
  • Երաժշտությունը՝ Գոլթ ՄաքԴերմոթի (Քրիստիան Նեսմիթի և Վալերի Դիորդիցայի գործիքավորմամբ)
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Բո Քրոուել, Ստաս Նամին
  • Ռեժիսուրան և խորեոգրաֆիան՝ Բո Քրոուելի
  • Գեղարվեստական ձևավորումը՝ Զուրաբ Ծերեթելի, Ստաս Նամին
  • Գործիքավորումը՝ Քրիստիան Նեսմիթ, Վալերի Դիորդիցա
  • Խմբավար՝ Լասլո Դոլինսկի
  • Երաժշտական նվագակցությունը՝ Ստաս Նամինի «Ծաղիկներ» («Цветы») խումբ


  Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ -  (010) 580101

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել