Светлана Навасардян

График

12 окт Понедельник Пн 19:00
Ереван
МУЗЕЙ-ИНСТИТУТ ИМЕНИ КОМИТАСА
Купить Билет Закрыть От AMD 3000

Описание

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ

ՀՀ Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Սվետլանա Նավասարդյանի

Մենահամերգը

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴԱՀԼԻՃՈւՄ

Սվետլանա Նավասարդյանին մամուլը «մոգական» է կոչել, երաժշտական աշխարհը՝ «անուրանալի անհատականություն», «դաշնամուրային հրաբուխ», իսկ երաժշտագիտական քննադատությունը՝ «խորհրդանիշ ընդվզումի, որ դեմ է այն ամենին, ինչը արվեստում առօրեականություն ու կանխատեսելիություն է մարմնավորում»: Սվետլանա Նավասարդյանը Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան և Սիդնեի միջազգային մրցույթների դափնեկիր է, համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլն։ Նրա երաժշտական կարիերան լի է անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով՝ Եվգենի Սվետլանով, Վալերի Գերգիև, Վասիլի Սինայսկի, Կառլ Էտտի, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Էլիսո Վիրսալաձե, Եվգենի Կիսին, Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ և շատ ուրիշներ։ Սերտորեն համագործակցում է Փարիզի Ecole Normale de Musique, Ստոկհոլմի Lille Academia, Էսսենի Hochschule fur Musik, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ: Սվետլանա Նավասարդյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհի տարբեր երկրներում:

Կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ

Фото и видео

Поделиться