ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ

График

12 окт Понедельник Пн 19:00
Yerevan
Արամ Խաչատրյան համերգասրահ
Купить Билет Закрыть От AMD 3000

Описание

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա իսպանական կրքով և ռիթմով լի ֆլամենկոյի երաժշտության և պարի երեկո։

Երևանյան բեմում հանդես կգան իսպանացի ֆլամենկո պարուհի Ռոսիո Գարիդոն և անսամբլը՝ ներկայացնելով ֆլամենկոյի երաժշտության, պարի և կիթառային կատարումների ամբողջական ծրագիր։

Ֆլամենկոն պարզապես երաժշտություն կամ պար չէ․ այն հույզերի, շարժման և ռիթմի յուրահատուկ երկխոսություն է, որտեղ միահյուսվում են կիթառի հնչյունները, երգը և արտահայտիչ պարը։

Երեկոն կազմակերպվում է Հայաստանում Իսպանիայի դեսպանության և Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (AECID) աջակցությամբ։

Մենակատարներ՝  
Ռոսիո Գարիդո և անսամբլ


Բաց մի՛ թողեք հնարավորությունը մեկ երեկոյի ընթացքում զգալու Իսպանիայի ամենավառ մշակութային խորհրդանիշներից մեկի՝ ֆլամենկոյի էներգիան ու հմայքը։

Կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Фото и видео

Поделиться