Описание

Ձեր թիմը, ինչպես և բազմաթիվ բիզնեսներ, բախվու՞մ են դժվարությունների: Ձեր աշխատակիցները կորցնու՞մ են մոտիվացիան, և աշխատանքի արդյունավետությունը նվազում է։ Խնդիրներ ունե՞ք համախմբված թիմ կառուցելու հարցում, ինչը խոչընդոտում է ձեր բիզնեսի զարգացմանը:

Բաց և արդյունավետ հաղորդակցության պակասը հանգեցնում է թյուրըմբռնումների և արդյունքների նվազմա՞ն: Այս խնդիրները ծանոթ են գրեթե բոլոր բիզնեսներին, բայց դրանք լուծելի են:

Միջազգային բիզնես ակումբ BSCosmo Family-ի և B2B Bridge ընկերության համատեղ կազմակերպած այս կոնֆերանսի ընթացքում դուք կստանաք գործնական խորհուրդներ և արժեքավոր գործիքներ, որոնք կօգնեն լուծել այս մարտահրավերները:

Խոսնակներ՝

- Մանուկ Հերգնյան, Granatus Ventures-ի համահիմնադիր, կբացահայտի, թե ինչպես աշխատակցին դարձնել բաժնետեր և ստեղծել ամուր և երկարատև համագործակցություն:

- Էդիտա Հովակիմյան, B2B Bridge-ի գործադիր տնօրեն, կխոսի արդյունավետ և համախմբված թիմերի ձևավորման կարևորության մասին:

- Գևորգ Մկրտչյան, «Էթիկայի դպրոց»-ի հիմնադիր, կներկայացնի բիզնես էթիկայի դերը թիմային զարգացման մեջ:

- Մերի Ստեփանյան, Magnus-ի գործընկերների հետ հարաբերությունների պատասխանատու և ՄՌԿ նախագծերի կորդինատոր, կներկայացնի EVP-ի ազդեցությունը ներգրավվածության բարձրացման գործում:

- Մարիամ Մելքումյան, MasterMind Training and Development-ի հիմնադիր, հոգեբան և թրեյներ, կբացահայտի՝ ինչպե՞ս ստեղծել արդյունավետ և բաց հաղորդակցություն թիմի ներսում:

Եկե´ք կոնֆերանսին և բացահայտե´ք, թե ինչպե՞ս հաղթահարել այս խոչընդոտները և ձեր թիմը հասցնել նոր մակարդակի արդյունավետության:

Фото и видео

Поделиться