Նկարագրություն
Ձեր թիմը, ինչպես և
բազմաթիվ բիզնեսներ, բախվու՞մ են դժվարությունների: Ձեր աշխատակիցները կորցնու՞մ են
մոտիվացիան, և աշխատանքի արդյունավետությունը նվազում է։ Խնդիրներ ունե՞ք համախմբված
թիմ կառուցելու հարցում, ինչը խոչընդոտում է ձեր բիզնեսի զարգացմանը:
Բաց և արդյունավետ
հաղորդակցության պակասը հանգեցնում է թյուրըմբռնումների և արդյունքների նվազմա՞ն: Այս
խնդիրները ծանոթ են գրեթե բոլոր բիզնեսներին, բայց դրանք լուծելի են:
Միջազգային բիզնես
ակումբ BSCosmo Family-ի և B2B Bridge ընկերության համատեղ կազմակերպած այս կոնֆերանսի
ընթացքում դուք կստանաք գործնական խորհուրդներ և արժեքավոր գործիքներ, որոնք կօգնեն
լուծել այս մարտահրավերները:
Խոսնակներ՝
- Մանուկ Հերգնյան,
Granatus Ventures-ի համահիմնադիր, կբացահայտի, թե ինչպես աշխատակցին դարձնել բաժնետեր
և ստեղծել ամուր և երկարատև համագործակցություն:
- Էդիտա Հովակիմյան,
B2B Bridge-ի գործադիր տնօրեն, կխոսի արդյունավետ և համախմբված թիմերի ձևավորման կարևորության
մասին:
- Գևորգ Մկրտչյան,
«Էթիկայի դպրոց»-ի հիմնադիր, կներկայացնի բիզնես էթիկայի դերը թիմային զարգացման մեջ:
- Մերի Ստեփանյան,
Magnus-ի գործընկերների հետ հարաբերությունների պատասխանատու և ՄՌԿ նախագծերի կորդինատոր,
կներկայացնի EVP-ի ազդեցությունը ներգրավվածության բարձրացման գործում:
- Մարիամ Մելքումյան,
MasterMind Training and Development-ի հիմնադիր, հոգեբան և թրեյներ, կբացահայտի՝ ինչպե՞ս
ստեղծել արդյունավետ և բաց հաղորդակցություն թիմի ներսում:
Եկե´ք կոնֆերանսին
և բացահայտե´ք, թե ինչպե՞ս հաղթահարել այս խոչընդոտները և ձեր թիմը հասցնել նոր մակարդակի
արդյունավետության:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
'Ֆուլ Հաուս: Վայրէջք'
'Ֆուլ Հաուս: Վայրէջք'
Տոմսեր առկա չեն
'Մարսուպիլամի'
'Մարսուպիլամի'
Տոմսեր առկա չեն
'Չեբուրաշկա 2'
'Չեբուրաշկա 2'
Տոմսեր առկա չեն
'Կրկին փորձիր'
