Հաճախ տրվող հարցեր
Պատվեր և վճարում
Եթե Դուք ընտրել եք կանխիկ վճարման տարբերակը, տոմսերը կառաքվեն 2-5 օրվա ընթացքում։ Առաքիչը նախապես կզանգահարի Ձեզ։
Օնլայն գնելու դեպքում՝ տոմսերն ուղարկվում
են Ձեր նշած էլեկտրոնային հասցեին։
Տոմսերն օնլայն գնելու դեպքում վճարումը կատարում եք բանկային քարտով, իսկ առաքում պատվիրելիս՝ կանխիկ՝ առաքման ժամանակ։
Օնլայն գնելու դեպքում՝ տոմսերն ուղարկվում են Ձեր նշած էլեկտրոնային հասցեին QR կոդի տեսքով։
Եթե միջոցառմանը մնացել է 3 օրից քիչ ժամանակ, տոմսերը կարող եք գնել բացառապես օնլայն։
Տոմսերի ամրագրումը պահպանվում է 5 օր։ Այդ ընթացքում տոմսը որևէ եղանակով չգնելու դեպքում պատվերը չեղարկվում է՝ առանց որևէ զգուշացման։
Պատվերը կատարելիս անմիջապես հետո Ձեր մեյլին պետք է ստանաք հաստատող նամանկ։ Եթե նամակը չեք ստացել, նախ ստուգեք "SPAM" և "JUNK" բաժիններում։ Հնարավոր է որ սխալ եք մուտքագրել Ձեր էլ․ հասցեն, այդ դեպքում՝
- Գրեք մեզ Facebook-ում կամ Instagram-ում
- Ուղարկեք Ձեր վճարման կտրոնը support@ticketon.am էլ․ հասցեին, subject դաշտում նշելով <<Վճարման սխալ>>:
Բացի այդ, ձեր տոմսերը միշտ հասանելի են «Իմ պատվերները» բաժնում:
Պատվերի փոփոխություն / վերադարձ
Տոմսերի վերադարձը կամ պատվերի չեղարկումը իրականացվում է միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է միջոցառման կազմակերպչի կողմից։ Եթե կազմակերպիչը սահմանել է վերադարձի արգելք, ապա տոմսերի վերադարձ կամ պատվերի չեղարկում չի իրականացվում։ Այդ տեղեկատվությունը կարող եք գտնել միջոցառման նկարագրության մեջ։
Եթե
տոմսը գնել եք կանխիկ, ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։
Օնլայն
գնված տոմսերի մասնակի վերադարձի դեպքում գանձվում է վերադարձվող տոմսի արժեքի 2%-ը։
Անկախ այն հանգամանքից, թե ինչու չեք ժամանել միջոցառմանը, Ձեր տոմսերը չեղյալ են համարվում, և դրանց գումարը վերադարձի ենթակա չէ:
Լրացուցիչ ինֆորմացիա
Միջոցառման չեղարկման դեպքում մեր օպերատորները կտեղեկացնեն Ձեզ այդ մասին, և կկատարվի վերադարձ՝ ամբողջ գումարի չափով։
