Ժամանակացույց

08 Մայ Հինգշաբթի Հնգ 19:00
Երևան
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

ՄԱՐԿ ԴՐՈԲԻՆՍԿԻ (Ֆրանսիա)
«Թափառող թավջութակահար՝ ռուսական հոգով» - այսպես է իրեն բնութագրում լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին, որը 80 տարեկանում շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
Նա ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական ազդեցությամբ էլ կերտվել են նրա կատարողական արվեստի խորությունն ու վարպետությունը։
Բազմաթիվ ժամանակակից հեղինակներ նրան են նվիրել իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև հենց իր կատարմամբ են առաջին անգամ հնչել Ալֆրեդ Շնիտկեի, Սոֆյա Գուբայդուլինայի, Էդիսոն Դենիսովի և այլ նորարար կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ծրագրում՝
• Մանուել դե Ֆայա Suite Populaire Espagnol • Իգոր Ստրավինսկի Suite Italienne
• Մայքլ Բրոններ «Далёкое-Близкое» (Սյուիտ ռուսական ռոմանսների թեմաներով) • Անտոնիո Սանտանա Suite Brésilienne

Դաշնակահարուհի՝ ԱՍՏՂԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Տոմսերի արժեքը՝ 3000 - 7000 դր.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել