Նկարագրություն
Океан Ельзи լեգենդար խումբը Երևանում
2025 թ. հունիսի 20-ին Երևանում, #HelpforUkraine համաշխարհային շրջագայության չորրորդ մասի շրջանակներում, որը նշանավորում է Океан Ельзи խմբի 30-ամյակը, տեղի կունենա մեծ համերգ: Համերգի ընթացքում խումբը կներկայացնի միանգամից երկու ալբոմ՝ իրենց 10-րդ ուկրաինական «Той день» ալբոմը և առաջին անգլալեզու «LIGHTHOUSE» ալբոմը:
Այս ամառ Океан Ельзи-ն վերադառնում է Երևան՝ ներկայացնելու իր նոր ստեղծագործությունները մեծ համերգի շրջանակներում: Սա եզակի հնարավորություն է՝ կենդանի հնչողությամբ վայելելու նոր հիթերը, որոնք արդեն գլխավորում են երաժշտական չարթերը, ինչպես նաև սիրված դասական երգերը, որոնք ուղեկցել են միլիոնավոր ուկրաինացիների ողջ աշխարհում:
«LIGHTHOUSE» ալբոմը խորհրդանշում է հույս ու ուժ. յուրաքանչյուր ստեղծագործություն միավորում և ոգեշնչում է: «Той день» ալբոմի մասին խմբի առաջնորդ Սվյատոսլավ Վակարչուկն ասում է. «Ինձ համար այս ալբոմը ասոցացվում է արթնացման հետ: Երկար որոնումներից հետո սեփական եսին վերադառնալու զգացողություն է առաջացնում: Ոչ պատահականորեն ալբոմն իր ոճով նման է խմբի վաղ ստեղծագործություններին. այն թեթև է, ոգեշնչող ու անկեղծ»: Իսկ ալբոմի կազմը՝ սակուրայի ծաղկի ոճավորված պատկերով, խորհրդանշում է կյանքի արթնացում և ամենամյա վերածնունդ:
Океан Ельзи-ն բեմում միշտ փոխանցում է հզոր էմոցիաներ, անկրկնելի էներգիա և կենդանի հնչողություն, որը թողնում է անմոռանալի տպավորություններ: Սա այն համերգն է, որը պետք է լսել ու զգալ կենդանի կատարումով!
Океан Ельзи-ի մասին
Океан Ельзи-ն պարզապես խումբ չէ, այլ մշակութային երևույթ: 30 տարվա ընթացքում երաժիշտները դարձել են Ուկրաինայի խորհրդանիշը՝ ներկայացնելով այն աշխարհի ամենամեծ բեմերում:
Խումբը ստեղծվել է 1994 թվականին Լվովում: Իր կարիերայի ընթացքում նրանք ելույթ են ունեցել այնպիսի խորհրդանշական վայրերում, ինչպիսիք են Լոնդոնի Royal Albert Hall-ը, Նյու Յորքի Madison Square Garden-ը և Մանչեսթերի The Apollo-ն, ինչպես նաև հավաքել են տասնյակ հազարավոր հանդիսատեսներ Ուկրաինայի մարզադաշտերում: Ամբողջ աշխարհում նրանց սիրում են անկեղծության, խորը տեքստերի և համերգների անհավանական էներգիայի համար:
Մինչև 6 տարեկան երեխաներին թույլ չի տրվում մուտք գործել միջոցառման տարածք։
6-ից 14 տարեկան երեխաների համար անհրաժեշտ է տոմս գնել, սակայն միայն տրիբունայի տեղերի համար` մեծահասակի ուղեկցությամբ։
14 և բարձր տարիքի երեխաները կարող են գտնվել ցանկացած գոտում՝ տոմս ունենալու դեպքում։
Քաղաք: Երևան
Ամսաթիվ: 2025 թ. հունիսի 20
Վայրը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Ժամը: 20:00
Տոմսերի վաճառքի սկիզբը: 31.03.2025, ժամը 10:00
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Սկերցո Լարային Քառյակ. Ռոքի Դասական Վերածնունդ՝ Սուշիմոլում
Սկերցո Լարային Քառյակ. Ռոքի Դասական Վերածնունդ՝ Սուշիմոլում
Ռոմանտիկ կամերային երաժշտության երեկո
Ռոմանտիկ կամերային երաժշտության երեկո
DJ Sianna
DJ Sianna
Ի՞նչ գիտեն դետեկտիվն ու կիբերանվտանգության փորձագետը, որ չգիտեն բիզնես առաջնորդները
