Նկարագրություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա եզակի մուլտիմեդիոն համերգ: Դուք կլսեք «Howl’s Moving Castle», «Nausicaa of the Valley of Wind», «Spirited Away», «My Neighbor Totoro» աշխարհահռչակ անիմեների ֆանտաստիկ սաունդթրեքները, որոնց հեղինակն է ժամանակակից մեծագույն ճապոնացի կոմպոզիտոր Ձյո Հիսաիսին: Ընկղմվեք կախարդական երաժշտության աշխարհ՝ Mystery Ensemble-ի հուզական, գունեղ կատարման ուղեկցությամբ: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Իր երկարամյա կարիերայի ընթացքում Հիսաիսին շատ է աշխատել ֆիլմերի, անիմեների, համակարգչային խաղերի, հեռուստատեսության և գովազդների երաժշտության վրա: Նա նաև հեղինակել է Նագանոյում 1998 թվականի Պարաօլիմպիական Խաղերի երաժշտական ձևավորումը։ Հիսաիսիի ամենահայտնի գործերը Տակեշի Կիտանոյի կուլտային ֆիլմերի և, իհարկե, Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերի համար գրված ստեղծագործություններն են։Հիսաիսին և Միյաձակին նույն մեծության տաղանդի ստեղծագործողների միություն են կազմում։ Այդպես էլ հաստատ չես հասկանա՝ Միյաձակիի ֆիլմերը հանճարեղ դարձան Հիսաիսիի երաժշտության շնորհիվ, թե վերջինիս երաժշտությունը՝ Միյաձակիի ֆիլմերի շնորհիվ։

Գարնանյին այդ երեկո ձեզ սպասում է ֆանտաստիկ դիտարժան տեսաշարով մի արտակարգ գեղեցիկ համերգ Երևանի հնագույն համերգասրահներից մեկում։ 

Ձյո Հիսաիսին ճապոնացի ամենահայտնի կոմպոզիտորներից է։ 1982 թվականին նա թողարկեց իր առաջին «Information» ալբոմը։ 1983 թվականին Իսաո Տաքահատան Հայաո Միյաձակիին խորհուրդ տվեց երիտասարդ կոմպոզիտոր Հիսաիսիին՝ «Nausicaa of the Valley of Wind» մանգային ուղեկցող ալբոմ գրելու համար։ Միյաձակիին այնքան դուր եկավ երիտասարդ երաժշտի աշխատանքը, որ առաջարկեց նրան երաժշտություն գրել նաև «Nausicaa of the Valley of Wind» ֆիլմի համար։ Այս աշխատանքը Հիսաիսիին հանրաճանաչ դարձրեց։ Ի նշան երախտագիտության՝ նա աշխատել է Միյաձակիի բոլոր հետագա ֆիլմերի վրա։

Հիսաիսին ռեկորդային թվով (չորս անգամ) ստացել է Ճապոնական կինոակադեմիայի մրցանակը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Դրանցից երեքը Տակեշի Կիտանոյի «Sonatine» (1993), «The Boys Are Back» (1996), «Fireworks» (1997) ֆիլմերի երաժշտության համար են։ Նա նաև գրել է Կիտանոյի «Scenes by the Sea» (1992), «Kikujiro» (1999), «Brother of the Yakuza» (2001) «Dolls» (2002) և «Yamato» (2005) ֆիլմերի սաունդթրեքները։

Բաց մի՛ թողեք ապրիլ ամսվա այս արտասովոր ու խաղաղեցնող համերգի տոմսերը  ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե․ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան 2, Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

Mystery EnsembleՀամերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

Համերգի ծրագիր.

Ձյո Հիսաիսի - Summer («Kikujiro» անիմեից) 

Ձյո Հիսաիսի - Kiki's Delivery Service («Kiki's Delivery Service» անիմեից)

Ձյո Հիսաիսի -  Path of The Wind Totoro («My Neighbor Totoro» անիմեից)

Ձյո Հիսաիսի - One Summer Day («Spirited Away» անիմեից)

Իկուե Ասազակի - Obokuri-Eeumi («Samurai Champloo» անիմեից)

Ձյո Հիսաիսի - Howl («Howl’s Moving Castle» անիմեից)

Ջոն Քեյջ -        In a Landscape

Ձյո Հիսաիսի - Legend of Ashitaka («Princess Mononoke» անիմեից)

Ձյո Հիսաիսի - Carrying You («Laputa: Castle in the Sky» անիմեից)

Ձյո Հիսաիսի - Nausikaa («Nausicaä of the Valley of the Wind» անիմեից)

Ձյո Հիսաիսի - The Sixth Station Spirited Away  («Spirited Away» անիմեից)

Ձյո Հիսաիսի - Totoro («My Neighbor Totoro» անիմեից)

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել