Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։
Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, «Interstellar» , «Inception», «Dune», «Gladiator», «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակ է։
Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։
Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնիկայի վարպետ Ցիմերը հատկապես հայտնի դարձավ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։
Ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։
Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել սեպտեմբեր ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
He’s a pirate
Now we are free
This land
Mermaids
Interstellar
Madagascar
Time
Circle of life
I see dead people in boats
The battle
Jack sparrow
Chevaliers
Can you feel the love tonight
Davy Jones
The medallion calls
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Բացառիկ երեկո - մտերմիկ համերգ Լուսինե Գևորգյանի հետ

Fashion Symphony Festival & Americana Grand Opening
Տոմսեր առկա չեն
Fashion Symphony Festival & Americana Grand Opening
