Նկարագրություն
Մեկնարկում է Էստաս Տոննեի աշնանային շրջագայությունը մեկնարկում է: «Միջազգային շրջագայություն 2024»-ի շրջանակներում՝ յուրաքանչյուր քաղաքում ընդամենը մեկ համերգ։Էստաս Տոննեն երաժիշտ է, ում ստեղծագործությունը չի կարելի ամբողջությամբ վերագրել երաժշտական ժանրերից որևէ մեկին, քանի որ նրա երաժշտությունը ներդաշնակորեն համատեղում է տարբեր ոճեր: Նրա ձայնային ընդլայնված արարողություններում լսվում են դասական կիթառի, ֆլամենկոյի, գնչուական երաժշտության հետքեր։ Էստասը նաև օգտագործում է էլեկտրոնիկա, բայց միշտ նրբանկատորեն, ուստի անհնար է այն դասել էլեկտրոնային երաժշտության շարքին։ Ողջ աշխարհից հավաքված տարբեր գործիքների և նվագելու տեխնիկայի տիրապետող երաժիշտների ներկայությունը նրա հետ բեմում, թույլ է տալիս Էստասի մասին խոսել որպես համաշխարհային երաժշտության ֆենոմենի, բայց դա միայն համաշխարհային երաժշտություն չէ :Ուստի Էստաս Տոննեի երաժշտական առաքելության հիմնական առանձնահատկությունը նրա արթնացնող, միավորող, բուժիչ և փոխակերպող կողմն է: Այդ են վկայում YouTube-ում նրա տեսահոլովակների հարյուր միլիոնավոր դիտումները և հարյուրավոր, եթե ոչ հազարավոր համերգներն ամբողջ աշխարհում։ Եվ շուտով երաժշտի երկրպագուները Հայաստանում և Էմիրություններում կկարողանան տեսնել դա սեփական աչքերով:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Կարո Այրումյան

Հայաստանյան պրեմիերա․ Միշել Լեգրան․ Դաշնամուրի կոնցերտ | Ռիեկո Ցուչիդա, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Jazz Էպոսում
