Ժամանակացույց

21 Հնս Շաբաթ Շբթ 19:00
Երևան
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 2000

Նկարագրություն

Հունիսի 21 (շաբաթ), ժամը՝ 19:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)

ՏԵՐԼԻՑԻ ԴՈւԵՏ
«Իտալական օպերայի թևերով»

«Տերլիցի եղբայրների արտիստական խառնվածքը բացառիկ բանաստեղծական զգայունության և վառ տեմպերամենտի դրսևորում է», – գրել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը պարգևատրելով նրանց «Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի» Պատվո նշանով։

Ավելի քան 30 տարի Ռաֆաելե և Մարկո Տերլիցիները հիացնում են հանդիսատեսին ամբողջ աշխարհում՝ իրենց արտահայտիչ արվեստով և խորիմաստ երաժշտական երկխոսությամբ։ Զալցբուրգի Մոցարտեումից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն թատրոն, նրանց երաժշտական ճանապարհորդությունը ձգվում է եվրոպական, ասիական և ամերիկյան ամենահեղինակավոր դահլիճներով ու փառատոններով։

Միացե՛ք մեզ՝ վայելելու այս անկրկնելի երաժշտական երեկոն։


ԾՐԱԳԻՐ

Օտորինո Ռեսպիգի (1879 - 1936)
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, ռե մինոր

Ջուզեպպե Մարտուչի (1856 - 1909)
Երեք պիես, ստ. 67

Ջովաննի Սգամբատի (1841 - 1914)
Երեք պիես, ստ. 24, 29


Տոմսերի արժեքը` 2000 - 5000 դր.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

(Աբովյան 2)

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել