Գաստրո-դասախոսություն Ալեքսանդր Արխանգելսկու հետ
Ժամանակացույց
Barev Arev
Նկարագրություն
Անաստաս Միկոյանի խմբագրությամբ «Համեղ և առողջ սննդի գիրքը» պարզապես խորհրդային խոհանոցի խորհրդանիշ չէ, որը հանդիսավոր կերպով իր մեջ էր ներառել ազգային խոհարարական ավանդույթները։ Այն նաև առասպել է, երազանք, հեքիաթ՝ հեքիաթների մասին, և քաղաքական նպատակ։ Ավելի լավ է լավ ուտել, քան պայքարել թշնամիների դեմ։ Ավելի լավ է քաղցր խմել, քան պատերազմել։
Ի՞նչ կպատրաստի Ալեքսանդր Ֆարամազյանը։ Այն, ինչ խորհուրդ էր տալիս Միկոյանի խոհարարական գիրքը։ Եվ այն, ինչ մարդիկ իրականում ուտում էին։ Այս երեկոյի ընթացքում հյուրերին կներկայացվի հատուկ մենյու՝ շքեղության և պարզության համադրությամբ, գուրման գաղափարներով ու սովորություններով։ Կլինի նաև հատուկ գինու ցանկ՝ ժամանակակից Հայաստանի գինիներով։ Ի՞նչի մասին կխոսի Ալեքսանդր Արխանգելսկին։ Խոհանոցի, քաղաքականության, հեղափոխության և հեդոնիզմի միջև կապերի մասին։ Ընթացքում կկարդանք խորհրդային սննդի մասին ստեղծագործություններ, կդիտենք պատկերներ և կխորանանք պատմության մեջ։ Մենք կհամտեսենք այն, «կխմենք» ժամանակը առատ կումերով և կփորձենք պահպանել անցյալի հանդեպ սթափ հայացք։
Կազմակերպիչ՝ Ֆարամազյան Ալեքսանդր ԱՁ 091 498636
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Նկարիր ֆիլմ հեռախոսով երեք ժամում
Նկարիր ֆիլմ հեռախոսով երեք ժամում
Գարնանային «Pop-up» ընթրիք՝ 2492 Travel-ի կողմից
