ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՕՐ

Ժամանակացույց

05 Սեպ Շաբաթ Շբթ 09:00
Երևան
ԱՐԵՎԱ ՏՈւՐ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 176700

Նկարագրություն

Մասնակցություն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող ամենամյա պատարագին

Oր առաջին.
Մեկնում Երևանից դեպի Հայ-վրացական սահման, ապա Ջավախք : Այնուհետև Ախալքալաքից անցնելով Վրաց-Թուրքական սահմանը` Ակթաշ անցակետ (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան : Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Փառահեղ ԱՆի ճանապարհին կանգ առնելով Ծովակն լճի ափին: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Անիից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Կարսից կուղևորովենք Իգդիր, այնուհետև Բայազետ, որից հետո ճանապարհը կշարունակենք դեպի գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ: Գիշերակաց Վանում:


Օր երկրորդ.
Վանում կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ, Վանա կատուների տուն: Վանից կուղևորվենք և կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Մուշում:


Oր երրորդ.
Կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնուհետև կշարունակենք մեր ուխտագնացությունը Դիարբեքիր՝ անցնելով Սասնա լեռները։ Գիշերակաց Սևերեկում։


Օր չորրորդ.
Առավոտյան կբարձրանանք Նեմրութ՝ հեթանոսական աստվածների արձանները տեսնելու, այնուհետև կշարունակենք մեր ուղևորությունը Բինգյոլ և կուղևորվենք Էրզրում (Կարին), որտեղ կտեսնենք Թեոդոպոլիսի բերդը, Սանասարյան վարժարանը, Սբ. Աստվածածին եկեղեցին: Գիշերակաց Էրզրումում:


Oր հինգերորդ.
Էրզրումից կուղևորվենք Խախուվանք (Սբ. Աստվածածին եկեղեցի), Օշքվանք, այնուհետև գեղատեսիլ Թորթումի լիճ և ջրվեժ(48-50մ)։

Արժեքը մեջ ներառված չէ ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան:

Արժեքի մեջ ներառված է․
Հյուրանոց 4*,
Տրանսպորտ,
երկու անգամ սնունդ,
Էքսկուրսավար,
Թանգարանային մուտքի վճարներ։

Կազմակերպիչ` ԱՐԵՎԱ ՏՈւՐ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել