Դասական երաժշտություն և հոգեբանություն

Ժամանակացույց

10 Դեկ Հինգշաբթի Հնգ 19:00
Երևան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ վայելելու «Դասական երաժշտություն և հոգեբանություն» խորագրով երեկոն:

Համերգի ընթացքում կներկայացվեն հոգեբանական մեկնաբանություններ՝ բացահայտելով երաժշտության և մարդու հուզական աշխարհի, հիշողության ու առողջության փոխկապակցվածությունը։ Երեկոն կներառի նաև ինտերակտիվ հոգեբանական փորձառություն՝ հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն ունկնդրել, այլև գիտակցված վերապրել երաժշտությունը։

Կատարողներ՝

Թերեզա Նաչարյան /ջութակ/

Մարիաննա Հայրապետյան /դաշնամուր/

Անգելինա Հարութունյան /կլինիկական հոգեբան/

Ծրագրում՝

Բախ - Սոնատ BWV 1017 ջութակի և կլավեսինի համար

Մոցարտ - Սոնատ K. 378 ջութակի և դաշնամուրի համար

Ռախմանինով - Վոկալիզ

Դեբյուսի - «Լուսնի լույս» ջութակի և դաշնամուրի համար

Պիացոլա - Լիբերտանգո ջութակի և դաշնամուրի համար

Պետրոսյան - Նոկտյուրն

Կոմիտաս - «Հով արեք, սարեր ջան», «Քելե-քելե»

 

Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել