Ձմեռային հեքիաթներ. Շելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble

Ժամանակացույց

11 Դեկ ՈւրբաթՈւր19:00
Երևան
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Գնել ՏոմսՓակելՍկսած AMD 9700
18 Դեկ ՈւրբաթՈւր19:00
Երևան
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Գնել ՏոմսՓակելՍկսած AMD 9700

Նկարագրություն

Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Պյոտր Իլյիչ Չայկովսկու գլուխգործոցների ընկերակցությամբ Ամանորը երկար սպասված տոնական միջոցառում է Երևանում, որը չի կարելի բաց թողնել: Հեքիաթային համերգասրահի կամարների ներքո կհնչի «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկ), «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին» ստեղծագործությունների չքնաղ երաժշտությունը։ Ամանօրյա այս երեկո ընկղմվեք կախարդական երաժշտության աշխարհ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի սրտահունչ, գունեղ կատարման ուղեկցությամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Չափազանց զգացմունքային և վիրտուոզ կատարման շնորհիվ Չայկովսկու հայտնի երաժշտական գանձերի ծանոթ կերպարները բառացիորեն կկենդանանան։

Մինչ համերգի սկիզբը հրավիրում ենք հիանալ սրահի ինտերիերով և ճարտարապետական տարրերով։ Սրահում շրջելն ու ամանօրյա մթնոլորտով պարուրվելը մեծ հաճույք կպարգևի։

ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: Բաց մի՛ թողեք այս գեղեցիկ, մթնոլորտային, դյութիչ դեկտեմբերյան համերգի տոմսերը ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Համերգի ծրագիր

● Պ.Ի. Չայկովսկի - «Տարվա եղանակները» (վերամշակում դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար). Ապրիլ, Հունիս, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր

● Պ.Ի. Չայկովսկի - «Շչելկունչիկ» սյուիտ. Մարտ, Չինական պար, Տրեպակ, Փերի Դրաժեի պար, Ծաղիկների վալս, Պա-դե-դե (լարային քառյակ և դաշնամուր)

● Պ.Ի. Չայկովսկի - Մանկական ալբոմ․ Քաղցր անուրջ, Նեոպոլիտանական երգ

● Պ.Ի. Չայկովսկի - Վալս «Քնած գեղեցկուհին» բալետից

● Պ.Ի. Չայկովսկի - «Կարապի լիճը». տեսարան թիվ 14 (Մոդերատո), տեսարան թիվ 22 Նեապոլիտանական պար

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ

Տոմսերի արժեքը՝ 8300-10500 դրամ


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել