Description

Խենթը

Տարիք ՝12 +

Բեմադրիչ ՝ Դավիթ Հարությունյան

Մինչև խելացին կմտածի, խենթը գետից անց կկենա: (Ժողովրդական ասույթ)


1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներն հայերը լիահույս էին, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից:

Բայազեդ բերդը պաշարված է: Հայ և ռուս սակավաթիվ զորախումբը կանգնած է քրդական և թուրքական բազմահազար բանակի դեմ: Եթե ընկնի Բայազեդի բերդը, մահմեդականներն արագորեն կմտնեն Երևան, այնուհետև Թիֆլիս: Միջնաբերդում չկա ջուր և պարեն: Հիվանդների ու վիրավորների թիվը հետզհետե աճում է։ Թուրքերը կոտորում են շրջակա հայկական բնակչությանը: Վարդանը, նույն ինքը՝ խենթը կատաղությամբ է հետևում սպանդին ինքնակամ տրվող հայերին: Անհրաժեշտ է օգնություն խնդրող նամակը դուրս բերել թշնամու շրջափակող օղակից և հասցնել ռուսական բանակի գեներալ՝ Տեր-Ղուկասովին: Մահապարտի պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել Վարդանը: Նա խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա նամակը հասցնում գեներալին: Մեկ այլ խենթ է Միքայել Դուդուկջյանը, պոլսեցի մի կիրթ երիտասարդ, ով անձնազոհաբար պայքար ու ազգային գիտակցություն է քարոզում: Նա քայլում է գյուղից գյուղ, փորձում դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայի մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում:

Իրադարձություններից մեկ տարի առաջ։ Ալաշկերտ գավառը ապրում է իր սովորական առօրյայով։ Խաղաղ է նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Նրա հարկի տակ հաճախ հավաքվում են երկրի տարբեր կողմերից եկած հայ գործիչներ, որոնք քննարկում են հայ ժողովրդի վիճակը և այդ կացությունից դուրս գալու ուղիները։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից հայ հարկահավաք Թոմաս Էֆենդին է կեղեքում է յուրայիններին: Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Միքայել Դուդուկջյանը՝ ի դեմս նրա երկու որդիների գտնելով համախոհներ: Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Վարդանն ու Լալան սիրում են իրար։ Վերջինիս աղջիկ լինելը թաքցնում են՝ քրդերի չար նկրտումներից հեռու պահելու համար։ Սակայն Լալայի աղջիկ լինելը գիտեն և նրա վրա աչք ունեն և՛ Ֆաթթահ բեկը և՛ Թոմաս էֆենդին։ Վերջինս էլ դառնում է տանուտեր Խաչոյի բարեկեցիկ ընտանիքի քայքայման պատճառը։ Պատերազմը սկսվում է, և թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը բռնում է գաղթի ճամփան։ Լալան, որպեսզի չընկնի քուրդ բեկի և Թոմաս Էֆենդու ձեռքը գաղթականների հետ միասին հեռանում է Արևելյան Հայաստան: Թոմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում Միքայել Դուդուկջյանը ձերբակալվում է և տանուտեր Խաչոյի ամբողջ ընտանիքը խոշտանգվում է թուրքերի կողմից: Վարդանը, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային


Photo and video

Share