«ՈՏՆԱՄԱՆՆԵՐԸ»
Ժամանակացույց
ԿԱՏԱՐՈ Գինու գործարան
Նկարագրություն
ՈՏՆԱՄԱՆՆԵՐԸ
Դրամա՝ մեկ գործողությամբ
«…հիշողը սիրտն է…»
Ռեժիսոր՝ Սրբուհի ԲԱԼԱՅԱՆ
Բեմանկարիչ՝ Հովիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երաժշտական ձևավորում՝ ՀՈՂ, ԼՅՈԿԱ
Նախագծի ղեկավար՝ Երազիկ ՀԱՅՐԻՅԱՆ
Ըստ Սոս ՍԱՐԳՍՅԱՆԻ համանուն ստեղծագործության
ԴԵՐԵՐՈՒՄ՝
Արման Հայրիյան, Սերգեյ Արզումանյան, Գևորգ Ստեփանյան, Աննա Շաբուրյան, Կարինե Ղուկասյան, Նինա Ալեքսանյան, Աննա Հայրիյան, Սվետլանա Վերդյան, Կարոլինա Գալստյան, Անդրեյ Միրզոյան, Վաչե Երիցյան
Ներկայացումը բեմադրվում է «Կծեգ․ Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում
ԱՋԱԿԻՑՆԵՐ՝
«L’Œuvre d’Orient», «Կատարո» գինիների գործարան
Սոս Սարգսյանի «Ոտնամանները» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը պատմում է պատերազմի տարիների ծանր մանկության, աղքատության և մարդկային տոկունության մասին։
Գլխավոր հերոսը՝ Արմանը, հիշում է 1942 թվականը, երբ իր հայրը մեկնում է ռազմաճակատ՝ թողնելով ինը երեխաներին ու ծանր հոգսերի տակ մնացած ընտանիքը։
Տղայի ամենամեծ ցավը դառնում են իր մաշված ու միշտ թաց ոտնամանները, որոնք խորհրդանշում են պատերազմի բերած զրկանքներն ու մանկական տառապանքը։
Ներկայացման ընթացքում հումորի, հուզիչ դրվագների և մանկական անմեղության միջոցով բացահայտվում են ընտանիքի պայքարը, մոր անձնազոհ սերը, առաջին սիրո զգացումը և պատերազմի ազդեցությունը մարդկանց հոգիների վրա։
Չնայած դժվարություններին՝ հերոսները պահպանում են ջերմությունը, հավատը և ապրելու ուժը։
«Ոտնամանները» պատմություն է հիշողության, կարոտի, մանկության և մարդկային արժանապատվության մասին։
Կազմակերպիչ՝ «ԴԻԶԱԿ ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԿ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
«Անխելք մարդը ու Գուգլիկը»
«Անխելք մարդը ու Գուգլիկը»
«Երկիր հայրական»
«Երկիր հայրական»
Առաքել - Հոկտեմբերի 13
Առաքել - Հոկտեմբերի 13
Ապրիր, քանի դեռ ապրում ես…
