Նկարագրություն
Ո՞րն է ընկերությունների ամենաթերագնահատված ակտիվը։
Ըստ մեր խոսնակ Բյուզանդ Մկրտչյանի՝ հարաբերությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների ձևավորումը։
Հենց այս թեմայից էլ կխոսենք օգոստոսի 29-ին կայանալիք Mantashyants Open Event-ին։ Բյուզանդը կկիսվի գործընկերների հետ հարաբերությունների կառուցման 1 հաջողված և 1 ձախողված օրինակով՝ սեփական փորձից։
Իսկ միջոցառման երկրորդ մասում կմիանա մեր հյուր խոսնակը՝ Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկի տնօրենը, ով Բյուզանդի հետ կպատմի իրենց բանակցային հաջողված քեյսով, որը սկսել է կոնֆլիկտից և ավարտվել ընկերությամբ։
Միջոցառման բովանդակությունը խոստանում է լինել շատ թափանցիկ ու ազնիվ։
Խոսնակի մասին
Բյուզանդ Մկրտչյանը ScaleUp ընկերության համահիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Նա ունի ավելի քան 15 տարվա փորձ վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Միջին Արևելքի 7 երկրում։
Իսկ թե ով է հյուր խոսնակը, կիմանաք ավելի մոտ օրերին։
Միջոցառման մանրամասները՝
Օգոստոսի 29
19:00 - 21:00
Մանթաշյանց գրասենյակ (ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 7/7)
Տոմսի արժեքը՝
7000 դրամ (հուլիս 22-ից մինչև օգոստոսի 6)
10000 դրամ (օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 20)
15000 դրամ (օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 28)
