Օսկար Հարթմանն | Մասշտաբային մտածելու մասին

Ժամանակացույց

12 Դեկ Շաբաթ Շբթ 12:00
Երևան
BSCOSMO Business Hub
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 55000

Նկարագրություն

Օսկար Հարթմանի դասախոսությունը Երևանում

Դեկտեմբերի 12, 2026 թ․, ժամը 17։00 | Երևան

Միջոցառում բիզնեսի սեփականատերերի, հիմնադիրների, CEO-ների և ղեկավարների համար, որոնք ցանկանում են դուրս գալ իրենց ներկայիս մասշտաբի սահմաններից՝ կառուցել խոշոր ընկերություն, ամուր դիրք զբաղեցնել շուկայում և կայացնել ոլորտի առաջատարին բնորոշ որոշումներ։

Դասախոսության ընթացքում կքննարկենք՝

  • ինչու են ձեռնարկատերերի մեծ մասը մնում փոքր բիզնեսի սահմաններում, նույնիսկ երբ ցանկանում են հասնել ավելիին,
  • սեփականատիրոջ ո՞ր վախերն ու ներքին համոզմունքներն են սահմանափակում ընկերության աճը,
  • ինչու փոքր բիզնեսը միշտ չէ, որ ավելի անվտանգ է, քան խոշորը,
  • ինչպես է վերահսկողությունը կորցնելու վախը խանգարում լիազորություններ պատվիրակելուն և ուժեղ թիմ կառուցելուն,
  • ինչու է «ինձնից լավ ոչ ոք չի անի» սկզբունքը սեփականատիրոջը դարձնում բիզնեսի աճի գլխավոր սահմանափակումը,
  • ինչ անել, երբ թվում է, թե շուկան չափազանց փոքր է աճի համար,
  • ինչու են ուժեղ մասնագետներն ընտրում հավակնոտ ընկերություններ, որոնք ունեն մեծ նպատակ,
  • ինչպես մշտական անձնական ներգրավվածությունից անցնել այնպիսի համակարգի կառուցմանը, որը կարող է աճել առանց հիմնադրի ամենօրյա վերահսկողության։

 

Իրականությունն՝ առանց ձևականությունների

  • «Փոքր ընկերություն կառուցելն ավելի բարդ և վտանգավոր է, քան խոշոր ընկերություն կառուցելը»
  • «Արհեստական բանականությունը չի վերացնում մասշտաբավորման անհրաժեշտությունը․ այն վերաիմաստավորում է, թե ինչպիսին պետք է լինի մասշտաբը»
     2025–2026 թվականների արդիական թեմա
  • «Հաջողակ բիզնեսների 90%-ը կառուցվել է առանց խոշոր ներդրումների»
  • Power Law․ «Ընկերությունների ընդամենը 4%-ն է ստեղծել ԱՄՆ շուկայի ամբողջ հարստությունը վերջին 90 տարվա ընթացքում»

 

Միջոցառումից հետո ստացվող 6 գործնական արդյունքները

  1. Սահմանափակումների ախտորոշում
    Կբացահայտեք, թե իրականում ինչն է խոչընդոտում ընկերության աճին՝ շուկայի չափը, բիզնես մոդելը, թիմը, կառավարման համակարգը, ռեսուրսների հասանելիությունը, թե սեփականատիրոջ դերը։
  2. Ընկերության ցանկալի մասշտաբի սահմանում
    Կձևակերպեք, թե ինչպիսի ընկերություն եք ցանկանում կառուցել, ինչ դիրք եք ուզում զբաղեցնել շուկայում և ինչ արդյունք եք համարում առավելագույնը ձեզ համար։
  3. Մասշտաբավորման տրամաբանություն
    Կհասկանաք՝ ինչպես կառուցել ռազմավարություն՝ հիմնվելով շուկայի հնարավորությունների և ընկերության նպատակային չափի վրա, այլ ոչ միայն ներկա ռեսուրսների ու սահմանափակումների։
  4. Կառավարման համակարգ
    Կորոշեք, թե ինչ դերեր, գործընթացներ և կառավարման մեխանիզմներ է անհրաժեշտ ստեղծել, որպեսզի ընկերությունը կարողանա աճել՝ առանց սեփականատիրոջ մշտական մասնակցության յուրաքանչյուր առաջադրանքին։
  5. Լավագույն մասնագետներին ներգրավելու ռազմավարություն
    Կիմանաք՝ ինչպես գրավել ուժեղագույն թոփ մենեջերներին՝ առանց աշխատավարձային ֆոնդն անհարկի մեծացնելու։
  6. Զարգացման նոր ուղի
    Կվերաիմաստավորեք ձեր բիզնեսի ներուժը և կտեսնեք հաջորդ մակարդակ դուրս գալու ճանապարհային քարտեզը։

 

Ում համար է այս միջոցառումը

  • Գործող բիզնեսների սեփականատերերի համար, որոնք ցանկանում են անցնել զարգացման հաջորդ մակարդակ և մուտք գործել նոր շուկաներ։
  • Ձեռնարկատերերի համար, որոնք բախվել են բիզնեսի զարգացման սահմանափակումների և ցանկանում են հասկանալ, թե որտեղ է հիմնական խոչընդոտը՝ բիզնես մոդելում, թիմում, ռեսուրսներում, կառավարման համակարգում, թե սեփականատիրոջ դերում։
  • CEO-ների և թոփ մենեջերների համար, որոնք պատասխանատու են ռազմավարության, մասշտաբավորման և գործառնական արդյունքների համար։
  • Ստարտափների հիմնադիրների համար, որոնք ծրագրում են կառուցել խոշոր ընկերություն և ցանկանում են մասշտաբավորման ներուժը հենց սկզբից ներդնել բիզնես մոդելի, թիմի և զարգացման ռազմավարության հիմքում։

 

STANDARD- Մասնակցություն միջոցառմանը՝ Standard գոտի

ELITE- Մասնակցություն միջոցառմանը՝ Elite գոտի

PREMIUM- Մասնակցություն միջոցառմանը՝ Premium գոտի 2-րդ շարքից + Փակ նեթվորքինգ և մուտք Premium Lounge

VIP Ընթրիք- Մասնակցություն միջոցառմանը՝ 1-ին շարք + Փակ նեթվորքինգ և մուտք Premium Lounge + VIP ընթրիք Օսկար Հարթմանի հետ

Կազմակերպիչներ՝ BSCOSMO և SARAJYAN TRAININGS

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել