Անտոնիո Վիվալդի․ Չորս եղանակները։ Mystery Ensemble
Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն
հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի հրաշալի համերգ։ Երեկոյի ընթացքում
կհնչի Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը հանրաճանաչ Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ։
Հրավիրում ենք վայելելու համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ «Չորս
եղանակները» հանճարեղ շարքը։
Վիվալդիի երաժշտությունը շատ անկաշկանդ է․ այն ունի
հարուստ գունապնակ և հնարավորություն է տալիս բացահայտելու երաժշտական ձայնի ողջ ներուժը՝
բարոկկոյի դարաշրջանի համար առաջադիմական ձայնապատկերավորման էֆեկտներ, որոնք նմանակում
են շան հաչոցը, կկվի երգը, ամպրոպի որոտը և որսի ժամանակ հնչող կրակոցները։ Մինչ օրս
այս մեղեդիները մեծ հետաքրքրություն են առաջացնում ունկնդիրների շրջանում, այդ իսկ
պատճառով «Չորս եղանակները» ստեղծագործությունն այդքան հաճախ է կատարվում։
Հզոր էներգետիկա, հիանալի գործիքավորումներ, բացառիկ
արտահայտչություն, և այս ամենը խորհրդավոր ու ռոմանտիկ մթնոլորտում Mystery
Ensemble-ի կատարմամբ։ Սա մի եզակի համերգ է իր բոլոր դրսևորումներով արվեստի իրական
սիրահարների համար։
Մի՛ հապաղեք ձեռք բերել այս աշնանը ամենագեղեցիկ
և կախարդական համերգի տոմսերը։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS &
Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ
է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ
ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում,
Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և
այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
●
Concerto No. 1 in E major, Op. 8, RV 269, «Գարուն» (La primavera)
● Concerto No. 2 in G minor, Op. 8, RV 315, «Ամառ» (L'estate)
● Concerto No. 3 in F major, Op. 8, RV 293, «Աշուն» (L'autunno)
● Concerto No. 4 in F minor, Op. 8, RV 297, «Ձմեռ» (L'inverno)
● Serenade for String Orchestra in E minor Op. 20 Elga
*Խնդրում ենք նկատի ունենալ,
որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Կազմակերպիչ ՝ ԱՆԱՍՏԱՍԻՅԱ ԱԼՄԻՆԱ (ԱՁ)` +37441280620
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
«Դոմինո» սիթքոմի քվիզ
«Դոմինո» սիթքոմի քվիզ
Photo Tour
Photo Tour
ԱՍՏՂԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՍՏՂԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
NUKI - Ակուստիկ շոու տանիքին
