Ժամանակացույց

30 Ապր Չորեքշաբթի Չրք 19:30
Երևան
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 5000

Նկարագրություն

Նկարագրություն

Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուների համատեղ համերգը՝ «Հնչեղ ապագա» խորագրով։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի միջև երկար տարիների սերտ և ջերմ համագործակցությունը արդեն իսկ պարգևել է հայ երտասարդ տաղանդներին բազում բեմեր և համատեղ ծրագրեր՝ վերածելով երաժշտությունը կամուրջի մշակույթների ու սերունդների միջև։

Այս համերգը ևս մեկ կարևոր քայլ է մասնագիտական բարձունքների ձգտող երիտասարդ երաժիշտների ստեղծագործական զարգացման և մշակութային փոխանակման ուղղությամբ։

Միացե՛ք մեզ՝ վայելելու գեղեցիկ համերգային երեկոն և աջակցելու պատանի սերնդի հնչեղ ապագային։

Տոմսի արժեքը 5000 դրամ։

Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հիմնադրամի տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին:

Համերգը կազմակերպվում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի աջակցությամբ։

Համերգի ծրագիր

Առնո ԲաբաջանյանՊոեմ դաշնամուրի համար 

Մենակատար՝ Էլեն Խաչիկյան (դաշնամուր)

Ֆելիքս ՄենդելսոնՌոնդո կապրիչոզո, երկ 14               

Մենակատար՝ Մարկ Մինասյան (դաշնամուր)

Պաուլ ՀարթԱնդանտե ֆագոտի և դաշնամուրի համար         

Մենակատար՝ Դավիթ Տոնոյան (ֆագոտ)

Նվագակցող՝ Վահագն Վարդանյան

Պյոտր ՉայկովսկիՋութակի կոնցերտ սոլ մինոր, երկ 35           

II. Canzonetta. Andante

Մենակատար՝ Ինգա Հովհաննիսյան (ջութակ)

Նվագակցող՝ Մարգարիտա Թովմասյան

Առնո Բաբաջանյան Կապրիչո ռե բեմոլ մաժոր           

Մենակատար՝ Մարի Դանիելյան (դաշնամուր)

Ռոբերտ Շուման Adagio and Allegro, երկ 70   

Մենակատար՝ Էմելի Ասլանովա (թավջութակ)

Նվագակցող՝ Մարիա Բելոկոպիտովա

Պյոտր Չայկովսկի«Մտորում» թիվ 1 ռե մինոր "Souvenir d'un lieu cher" պիեսներից, երկ 42   

Մենակատար՝ Մարիամ Սմբատյան (ջութակ)

Նվագակցող՝ Աստղիկ Ղուկասյան

Ֆրանց ՇտրաուսՆոկտյուրն դաշնամուրի և գալարափողի համար, երկ 7  

Մենակատար՝ Մարտին Արշակյան (գալարափող)

Նվագակցող՝ Էռնեստ Շահինյան

Նիկոլայ Կապուստին Տոկատտինա, Op. 36  

Մենակատար՝ Սվետլանա Հակոբյան (դաշնամուր)

Անատոլի Լյադով էտյուդ և երեք պրելյուդներ, երկ 40              

Վլադիմիր Սվերդլով-Աշկենազի Էքսպրոմտ ձախ ձեռքի համար       

Մենակատար՝ Մարիա Բելոկոպիտովա (դաշնամուր)

Ֆրանսուա Բորն. Փայլուն ֆանտազիա  Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով          

Մենակատար՝ Եկատերինա Նայդենովա (ֆլեյտա)

Նվագակցող՝ Մարիա Բելոկոպիտովա

Կարլ Մարիա ֆոն Վեբեր. Տրիո ֆլեյտայի, թավջութակի և դաշնամուրի համար      

IV. Finale. Allegro

Մենակատարներ՝ Եկատերինա Նայդենովա (ֆլեյտա), Էմելի Ասլանովա (թավջութակ), Մարիա Բելոկոպիտովա (դաշնամուր)

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել