Schedule
Arno Babajanyan Concert Hall
Description
Նկարագրություն
Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուների համատեղ համերգը՝ «Հնչեղ ապագա» խորագրով։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի միջև երկար տարիների սերտ և ջերմ համագործակցությունը արդեն իսկ պարգևել է հայ երտասարդ տաղանդներին բազում բեմեր և համատեղ ծրագրեր՝ վերածելով երաժշտությունը կամուրջի մշակույթների ու սերունդների միջև։
Այս համերգը ևս մեկ կարևոր քայլ է մասնագիտական բարձունքների ձգտող երիտասարդ երաժիշտների ստեղծագործական զարգացման և մշակութային փոխանակման ուղղությամբ։
Միացե՛ք մեզ՝ վայելելու գեղեցիկ համերգային երեկոն և աջակցելու պատանի սերնդի հնչեղ ապագային։
Տոմսի արժեքը 5000 դրամ։
Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հիմնադրամի տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին:
Համերգը կազմակերպվում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի աջակցությամբ։
Համերգի ծրագիր․
Առնո Բաբաջանյան․ Պոեմ դաշնամուրի համար
Մենակատար՝ Էլեն Խաչիկյան (դաշնամուր)
Ֆելիքս Մենդելսոն․ Ռոնդո կապրիչոզո, երկ 14
Մենակատար՝ Մարկ Մինասյան (դաշնամուր)
Պաուլ Հարթ․ Անդանտե ֆագոտի և դաշնամուրի համար
Մենակատար՝ Դավիթ Տոնոյան (ֆագոտ)
Նվագակցող՝ Վահագն Վարդանյան
Պյոտր Չայկովսկի․ Ջութակի կոնցերտ սոլ մինոր, երկ 35
II. Canzonetta. Andante
Մենակատար՝ Ինգա Հովհաննիսյան (ջութակ)
Նվագակցող՝ Մարգարիտա Թովմասյան
Առնո Բաբաջանյան․ Կապրիչո ռե բեմոլ մաժոր
Մենակատար՝ Մարի Դանիելյան (դաշնամուր)
Ռոբերտ Շուման․ Adagio and Allegro, երկ 70
Մենակատար՝ Էմելի Ասլանովա (թավջութակ)
Նվագակցող՝ Մարիա Բելոկոպիտովա
Պյոտր Չայկովսկի․ «Մտորում» թիվ 1 ռե մինոր "Souvenir d'un lieu cher" պիեսներից, երկ 42
Մենակատար՝ Մարիամ Սմբատյան (ջութակ)
Նվագակցող՝ Աստղիկ Ղուկասյան
Ֆրանց Շտրաուս․ Նոկտյուրն դաշնամուրի և գալարափողի համար, երկ 7
Մենակատար՝ Մարտին Արշակյան (գալարափող)
Նվագակցող՝ Էռնեստ Շահինյան
Նիկոլայ Կապուստին․ Տոկատտինա, Op. 36
Մենակատար՝ Սվետլանա Հակոբյան (դաշնամուր)
Անատոլի Լյադով․ էտյուդ և երեք պրելյուդներ, երկ 40
Վլադիմիր Սվերդլով-Աշկենազի․ Էքսպրոմտ ձախ ձեռքի համար
Մենակատար՝ Մարիա Բելոկոպիտովա (դաշնամուր)
Ֆրանսուա Բորն. Փայլուն ֆանտազիա Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով
Մենակատար՝ Եկատերինա Նայդենովա (ֆլեյտա)
Նվագակցող՝ Մարիա Բելոկոպիտովա
Կարլ Մարիա ֆոն Վեբեր. Տրիո ֆլեյտայի, թավջութակի և դաշնամուրի համար
IV. Finale. Allegro
Մենակատարներ՝ Եկատերինա Նայդենովա (ֆլեյտա), Էմելի Ասլանովա (թավջութակ), Մարիա Բելոկոպիտովա (դաշնամուր)
Photo and video
Share
Similar events

Հայկ Պետրոսյան «Լույս Զվարթ».Նվիրում Կոմիտաս Վարդապետին

DOLPHIN

ԽԱԶԵՐ - ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
