02 Jun 16:00 - 04 Jun 23:00 Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ

Հունիսի 2, 3, 4
Ժամը 16։00-ից մինչեւ 22։30։

«Երեւանի Գինու Օրեր» փառատոնը երեւանյան ամենասպասված իրադարձությունն է։
Յուրաքանչյուր տարի քաղաքի սրտում մեկտեղում ենք լավագույն հայկական գինիներն ու երաժշտությունը, բարձր տրամադրությունն ու համեղ խորտիկները։ Այդ օրերին հայկական տասնյակ ընկերությունների պատրաստած գինին փորձելու համար Երեւանի կենտրոնական փողոցներ են գալիս ոչ միայն քաղաքի բնակիչները, այլեւ բազմաթիվ գինեսերներ մարզերից եւ աշխարհի տարբեր երկրներից։

Հայկական գինու, գինու տուրիզմի կարեւորությունն ու ամբողջ գունապնակը ներկայացնող, ամենաջերմ էմոցիաները պարգեւող, Հայաստանի զբոսաշրջության եւ գինեգործության զարգացման մեջ կարեւոր տեղ զբաղեցնող ©«Երեւանի Գինու Օրերը» տեղի կունենա արդեն ավանդական դարձած տարածքում՝ Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում։ Փառատոնից առավելագույնը ստանալու համար ձեզ անհրաժեշտ է «Գինին վայելելու փաթեթը»։

«Գինին վայելելու փաթեթը» ներառում է՝
• Գինու բաժակ՝ լոգոյով
• 12 կտրոն
• Երկտեղանի գինու պայուսակ
• Տեղեկատվական գրքույկ՝ ռեստորանների զեղչային կտրոններով
• Տեղեկատվություն մասնակից գինի ներկայացնող ընկերությունների մասին
• Հատուկ առաջարկներ եւ նվերներ գործընկերների կողմից
• Խաղարկություն գործընկերների կողմից
• Նախընտրելի գինիների մասին նշումների հատուկ էջեր
• Գինեդասերին, գաստոր շոուին եւ աուդիո թատրոնին մասնակցելու հնարավորություն

«ԷվենտՏուրա» ընկերությունը «Երեւանի Գինու Օրեր 2023» փառատոնի շրջանակում
թողարկել է հատուկ ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐ։
Գնորդը կարող է «Գինին Վայելելու Փաթեթի» փոխարեն ընտրել համարժեք նվեր քարտը, որը
ներկայացնելով միջոցառման օրը ՆՎԵՐ ՔԱՐՏԻ վաճառքի ՀԱՏՈՒԿ տաղավար կստանա
փաթեթը կամ այն կառաքվի միջոցառմանը մոտ օրերին։

«Գինին վայելելու փաթեթ» -ի նվեր-քարտը ներառում է՝
• Նվեր – բացիկ
• Նվեր – քարտ
• Նվեր – քարտից օգտվելու տեղեկատվական թերթիկ

Նվեր-քարտի վավերապայմաններ
 Այս քարտը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ «Գինին Վայելելու Փաթեթը» «Երեւանի Գինու Օրեր» փառատոնի ընթացքում՝ նախավաճառքի տաղավարից 02.06-04.06.2023թ., ժամը 16:30-22:00:
 «Գինին Վայելելու Փաթեթի» առաքումը քաղաք Երեւանում 1800 դրամ է։ Առաքումն իրականացվելու է՝ 22.05-27.05.2023թ., ժամը 11:00-20:00-ն։ «Գինին Վայելելու Փաթեթի»
առաքումը Երեւանից դուրս կկազմի տվյալ պահին գործող առաքման ծառայության գինը։

Ուշադրություն

 Նվեր Քարտը չի հանդիսանում ապրանք, այն վերադարձման եւ փոխանակման ենթակա չէ: Նվեր Քարտի համար նախապես վճարված գումարը հնարավոր չէ
կանխիկացնել, այն հնարավոր է օգտագործել միայն «Գինին Վայելելու Փաթեթ» ձեռք բերելու համար:
 Նվեր Քարտի վավերականության ժամկետը ձեռքբերման պահից սահմանվում է մինչեւ 04.06.2023թ.-ը ժամը 22:00-ն։ Նվեր Քարտի վավերականության ժամկետի ավարտից
հետո չօգտագործված նվեր քարտի արժեքը ենթակա չէ վերադարձման:
 Նվեր քարտը մեկ անգամյա օգտագործման է, խնդրում ենք չկորցնել այն։
 ԷվենտՏուրա ընկերությունը պատասխանատվություն չի կրում կորցրած նվեր քարտի համար։ Կորցնելու դեպքում հաճախորդն իրավունք չի ունենում այն օգտագործելու
նվեր քարտի պատճենի, նկարի, կոդի իմացության դեպքում։ Փաթեթը կարող եք ստանալ ՄԻԱՅՆ նվեր քարտի առկայության դեպքում:
 Նվերի տեսակի հետ կապված հակասությունների առաջացման դեպքում նվեր քարտի հետ առկա թռուցիկը ներկայացնելը պարտադիր է։

«Գինին վայելելու փաթեթի» եւ Նվեր-քարտի վաճառքի 2 փուլերը՝
 Մինչեւ 28.02.23՝ 9,000 դրամ
 01.03 – 24.05.23՝ 12,000 դրամ

 

Նվեր քարտի գնորդի համար…
 Նվեր քարտ կարող եք գնել մինչեւ 27.05.2023թ.:
 Առաքումն իրականացվում է նվեր քարտը գնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, ժամը՝ 11:00-20:00։ Առաքման
հասցեն ձեր կողմից նշված մեկ հասցեն է։
 Նվեր քարտ ստացողի պայմանները ենթակա են պարտադիր ընթերցման։

 

Հարցերի համար զանգահարել՝ +374 99 955 225