«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Ինտերակտիվ ներկայացումը երեխաներին հնարավորություն է ընձեռում ներկայացման հերոսների հետ միասին մասնակից լինել ներկայացման ողջ ընթացքին։ Ներկայացումը բոլորին քաջ հայտնի Միկի Մկնիկի մասին է, ով փորձում է օգնել հեքիաթագիր Հրաշագործին, ումից գողացել էին մոգական գրիչը։ Միկին հայտնվում է կախարդական Հեքիաթների գրքի մեջ, որտեղ նրան սպասում են բազում արկածներ, դժվարություններ։ Եվ, իհարկե,վերջում չարի եւ բարու մշտական պայքարում հաղթում է բարին։
Ներկայացման ընթացքում երեխաներին սպասում են բազում անակնկալներ:
Ներկայացման հիմքում ընկած են ընկերասիրությունը, ազնվությունը, դիմացինին կարեկից եւ օգտակար լինելը, բարությունը, միասնականությունը։