01 Jul 19:00 - 20:30 Հակոբ Պարոնյանի Անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոն

Հանրային ռադիոյի  «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հուլիսի 1-ին՝ ժամը 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մեծ շուքով կնշի իր հիմնադրման 45 ամյակը: Երեկոյի ընթացքում կնչեն տարբերի տարիների սիրված ու հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև նոր երգեր:

Ինչպես 45 տարի առաջ, այնպես էլ այսօր, հայ տաղանդավոր փոքրիկները սիրով, մեծ ոգևորությամբ և եռանդով են  հաճախում  «Արևիկ»՝ վայելելով ուրախ և կիրթ երաժշտական մանկություն: «Արևիկ»-ից են իրենց կարիերան սկսել նաև այնպիսի հայտնի անունենր իչպիսիք են Արամոն, Արաքսիա Մուշեղյանը, Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Տիգրանյանը, Էլեն Երեմյանը (Բրյունետ), Մերի Շահազիզյանը։

Տոմսերը՝ 2000-4000֏

«Արևիկ»-ի մասին մինչ օրս նկարահանվել է 6 հեռուստատեսային ֆիլմ, ձայնագրվել 8 ձայնապնակ և 600-ից ավել ֆոնդային ձայնագրություն: