Schedule

30 Jun Monday Mon 19:00
Yerevan
Karen Demirtchian Sport/Concert Complex
Buy Ticket Close From AMD 3000

Description

ԱԶԴ Պարային անսամբլը հիմնադրվել է 2015 թվականին Չարենցավան քաղաքում Զավեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, իր շուրջը հավաքելով հարյուրավոր պարող պարուհիների :

Անսամբլը ճշգրիտ պարի միջոցով պատմում է Հայի և Հայաստանի մասին , ինչպես նաև սպասվող հաղթանկների: Այս տարիների ընթացքում անսամբլը մասնակցել է համահայկական և միջազգային մի շարք փառատոնների զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնակնները և գրան-պրի հատուկ մրցանակները:

ԱԶԴ Պարային Անսամբլին կից այս տարիների ընթացքում բացեց համանուն ստուդիան: Չարենցավան , Հրազդան և Սևան քաղաքներում , Սոլակ , Բջնի և Կարենիս համայնքներում իր շուրջ հավաքելով 300- ից ավել պարասեր հասարակությանը , ովքեր Զավեն Խաչատրյանի հետ միասին մեծ գործ են անում ի նպաստ Հայի և Հայաստանի , պահպանելով հայկական ճշգրիտ մշակույթը :

Միջազգային Փառատոններով անսամբլը հանդես է եկել , Ֆրանսիայում , Իտալիայում , Հունգարիայում , Էստոնիայում , Ռումինիայում , Բուլղարիայում , ԱՄԷ Դուբայում , Ռուսաստանում, Վրաստանում և այլն : Անսամբլը ունեցել է 7 մենահամերգ , որից 2-ը Կ.Ստանիսլավսկու թատրոնում և 5- ը Գաբրիել Սունդուկյանի Անվան Ազգային Ակադեմիական Թատրոնում :

Մենահամերգը կսկսվի կարմիր գորգի արարողությամբ : Համերգային հատվածը սկսվում է մի նոր բեմադրությամբ որը կոչվում է Ճանապարհ դեպի Զարթոնք : Այս բեմադրության մեջ մասնակցում է ամբողջ ստուդիան :

Համերգը բաղկացած է երկու մասից , ԱԶԴ Անսամբլի մենահամերգ և ԱԶԴ Պարային Ստուդիայի հաշվետու համերգային ծրագիր :

Հունիսի 30 ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կլինի իրական պարային տոն ԱԶԴ Պարային Անսամբլի և Ստուդիայի Մասնակցությամբ :

Տոմսերի արժեքը՝ 3000-15 000 դրամ:

Photo and video

Share