Subscribe Now

* You will receive the latest news and updates on your favorite celebrities!

Trending News

Event Category: Theatre

Համազգային Թատրոն /փոքր դահլիճ/

ՊՅԵՐԵՏԱՅԻ ՔՈՂԸ


Արթուր Շնիցլեր /ծնվ. Վիեննա, 1862 թ./ավստրիացի դրամատուրգ, արձակագիր: Հոր օրինակով ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, մի քանի տարի աշխատել` որպես հոգեվերլուծաբան: Սակայն տարվելով գրականությամբ և թատրոնով` հրաժարվել է բժշկական պրակտիկայից և զբաղվել գրչությամբ: Շնիցլերի արձակն ու դրամատուրգիան լայն ճանաչում են ձեռք բերել, նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են, ադապտացվել ժամանակակից բեմին։ Արթուր Շնիցլերի հայտնի պիեսներից են՝ «Շուրջպար», «Սիրո գեղադիտակ», «Կանաչ կակադու», «Պարացելս», «Մարիոնետներ», «Խոսքերի կատակերգություն», «Գայթակղության կատակերգություն», արձակ ստեղծագործություններից` «Մահ», «Ծաղիկներ», «Փախուստ աշխարհի ծայրը», «Թերեզա. մի կնոջ կյանքի պատմություն», «Նովել երազների մասին», որի հիման վրա Սթենլի Կուբրիկը նկարահանել է իր հայտնի «Լայն փակված աչքերով» ֆիլմը։

«Պյերետայի քողը»

«Պյերետայի քողը» պիեսը գրվել է 1901թ. Գործողության վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 19-րդ դարի սկիզբ /պիեսը գրված է երկխոսություններով, բայց արտահայտչամիջոցները բացառապես մնջախաղային են/։ 1910թ. այն ռուսական բեմում առաջին անգամ բեմադրել է Վսևոլոդ Մեյերխոլդը` «Կոլոմբինայի շարֆը» վերնագրով: Ներկայացումը դարձավ իրադարձություն: Մեյերխոլդյան այս բեմադրությունը ճանապարհ բացեց մի շարք լուրջ փորձարարությունների, որն էլ վերափոխեց 20-րդ դարի բեմական արվեստը: Մնջախաղային այս փորձառությամբ իրենց դերասանների հետ կիսվեցին նաև Ն. Եվրեինովը, Կ. Մարջանովը, Վ. Սոլովյովը և շատ ուրիշներ: 1914թ. Մեյերխոլդի փորձը նոր և ոչ պակաս ուժով կրկնեց Ալեքսանդր Թաիրովը, ով իր Կամերային թատրոնի բացումը արեց Արթուր Շնիցլերի նույն պիեսի հիման վրա բեմադրած մնջախաղային ներկայացմամբ՝ վերնագրելով այն «Պյերետայի ծածկոցը»։

Թարգմանությունը` Կարինե Ծատուրյանի

Դերերում՝ Անդրանիկ Միքայելյան, Ժաննա Վելիցյան, Ստեփան Ղամբարյան, Արմինե Անդրեասյան, Սարգիս Ռուստամյան, Հարություն Սարգսյան, Միշա Հակոբյան, Աելիտա Գևորգյան, Մարիա Սեյրանյան, Հայկ Պետրոսյան, Տաթև Ղազարյան
Դերասանների հետ աշխատեցին՝ Յուրա Կոստանյանը և Տաթև Ղազարյանը
Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը