Եռօրյա թրեյնինգ ֆինանսական ոլորտի մասնագետների համար
График
Իբիս Երևան
Описание
Կրիպտո տնտեսվարողների միությունը հրավիրում է ֆինանսական ոլորտի մասնագետներին մասնակցելու բացառիկ օֆլայն թրեյնինգի, որը նվիրված է բլոքչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոակտիվների կիրառմանը ֆինանսական համակարգում։
Թրեյնինգը վարում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ երկարամյա փորձով և գործնական խորքային գիտելիքներով։
Ֆորմատ՝ 3 օր / օրական 2 ժամ (օֆլայն)
Անցկացման օրերը՝ մայիսի 18, 20, 22, ժամը 19:00
Անցկացման վայրը՝ Իբիս Երևան (Հյուսիսային պող., 5/1 շենք)
Ի՞նչ եք սովորելու՝
Բլոքչեյնի հիմունքներ և տեխնիկական գիտելիքներ
Կրիպտո շուկայի դինամիկա և կիրառման ոլորտներ
Ռիսկեր և անվտանգության կարևոր ասպեկտներ
Բանկերի համար նոր եկամտի աղբյուրներ
Միջազգային և ՀՀ կարգավորումներ
Գործնական ինտեգրման մոտեցումներ
Թրեյնինգի ավարտին տրամադրվում է սերտիֆիկատ։
Այս թրեյնինգը հնարավորություն է հասկանալու ոլորտի զարգացումները և ճիշտ կողմնորոշվելու նոր օրենսդրական և ֆինանսական միջավայրում։
Մասնակցության արժեքը՝ 49.000 դրամ
Մանրամասն օրակարգ
Օր 1. Հիմունքներ և Տեխնիկական Մանրամասներ
Նպատակը. Ստեղծել ամուր գիտելիքային բազա և հասկանալ բլոքչեյնի էկոհամակարգի կառուցվածքը:
● Մաս 1. Բացման խոսք և ներածություն
○ Փողի պատմությունը և կրիպտոարժույթների առաջացումը։
○ Բլոքչեյն տեխնոլոգիա և «կրկնակի ծախսի» (double spend) խնդրի լուծումը։
○ Կրիպտոակտիվների տեսակները (Native coins, Tokens, Stablecoins)։
● Մաս 2. Շուկայական դինամիկա
○ Որտե՞ղ է օգտագործվում կրիպտոն. Տեղական և գլոբալ ծավալներ։
○ Կիրառության ոլորտներ. Ներդրումներ, տրանսֆերներ, առևտուր (trade) և արբիտրաժ։
● Մաս 3. Տեխնիկական մանրամասներ
○ Consensus մեխանիզմներ. PoS vs PoW:
○ Հասցեների տեսակներ (EVM vs non-EVM) և Սմարթ-կոնտրակտներ։
○ DeFi էկոհամակարգ, L1 vs L2 լուծումներ:
○ Պահառություն. Cold vs Hot wallets, Custody vs Self-custody:
○ Գործիքակազմ. Blockchain Explorers, Chainalysis, OTC vs Exchange vs DEX:
● Հարց ու Պատասխան
Օր 2. Ռիսկեր և Հնարավորություններ Բանկերի համար
Նպատակը. Ռիսկերի օբյեկտիվ գնահատում և եկամտաբերության նոր աղբյուրների բացահայտում:
● Մաս 1. Ռիսկերի կառավարում և Անվտանգություն
○ Խարդախության տեսակներ. Բուրգեր (Ponzi), Altcoins և Ransomware:
○ Ապօրինի շրջանառություն, փողերի լվացում և Privacy coins:
○ Անվտանգության ռիսկեր. Դրամապանակի բանալիների կառավարում (Key management):
○ Վիճակագրություն. KPMG-ի և ՀՀ Ոստիկանության տվյալները (0.25% ցուցանիշի վերլուծություն)։
● Հարց ու Պատասխան
● Մաս 2. Բիզնես հնարավորություններ բանկերի համար
○ Եկամտի աղբյուրներ. Buy/Sell միջնորդավճարներ և Custody (պահառության) վճարներ։
○ Տրանզիտային վճարներ և ֆիատ փոխարկման (FX) եկամուտներ։
○ Վարկավորում և գրավադրում (Lending/Collateral) կրիպտոակտիվների միջոցով։
○ Բորսաների ֆիատ կապիտալի «կայանման» (parking) հնարավորությունները։
○ Օրինակներ. Robinhood-ի շահույթի մոդելի վերլուծությունը։
● Հարց ու Պատասխան
Օր 3. Կարգավորումներ և Գործնական Ինտեգրում
Նպատակը. Օրենսդրական դաշտի հստակեցում և հաճախորդների սպասարկման ընթացակարգերի սահմանում:
● Մաս 1. Միջազգային կարգավորումներ
○ Կարգավորումների գլոբալ տենդենցներ:
○ FATF “Travel Rule”, MiCA և այլ միջազգային ստանդարտներ։
● Մաս 2. ՀՀ օրենսդրական դաշտ և հարկեր
○ ՀՀ Կենտրոնական բանկի մոտեցումները և գործող կարգավորումները։
○ Օրենսդրական վերջին փոփոխությունները և VASP-ների լիցենզավորումը։
○ Հարկման տեսակները անհատների և ընկերությունների համար
● Մաս 3. Բանկային հաշիվների բացում և սպասարկում
○ Ինչպե՞ս անվտանգ բացել հաշիվներ կրիպտո-ընկերությունների համար։
○ Ներքին ընթացակարգերի և համապատասխանության (Compliance) ադապտացում։
● Հարց ու Պատասխան և Սերտիֆիկատների հանձնում
Фото и видео
Поделиться
Похожие мероприятия
Ethno Colors Band
Ethno Colors Band
Ravel: Piano Concerto, Rimsky-Korsakov: "Scheherazade" | Alexander Romanovsky, Armenian State Symphony Orchestra
Ravel: Piano Concerto, Rimsky-Korsakov: "Scheherazade" | Alexander Romanovsky, Armenian State Symphony Orchestra
Singaway with Diana
Singaway with Diana
60-80's Hits
