Архитектурный фестиваль "Нпатак"

График

09 сен Вторник Вт 10:00
Ереван
ՆՊԱՏԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Купить Билет Закрыть От AMD 5000

Описание

Տոմսը ներառում է բոլոր օրերի մուտք

Սեպտեմբերի 9-ից 14-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը: Այն Հայաստան կբերի 7 երկրներից ժամանած 20-ից ավել աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների հիմնադիրների:

Այն իր ձևաչափով և միջազգայնությամբ՝ առաջինն է տարածաշրջանում, և մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես շրջակա երկրներում, այնպես և աշխարհի ճարտարապետական համայնքում: Փառատոնը ներգրավելով հարյուրավոր մասնակիցների հնարավորություն է տալիս կենդանի երկխոսության՝ միջազգային ստուդիաների և Հայաստանի ճարտարապետական համայնքի միջև։ Փառատոնի հաջողության լավագույն վկայությունն է միջազգային ճարտարապետական համայնքի աննախադեպ հետաքրքրությունն ու ակտիվ մասնակցությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ այն կայուն տեղ է զբաղեցնում համաշխարհային օրակարգում և ունի մեծ ներուժ՝ դառնալու տարածաշրջանի կարևորագույն մասնագիտական միջոցառումներից մեկը։

Այս տարի դասախոսություններով և քննարկումներով հանդես կգան՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF_DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։ 

Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում, ճարտարապետական գրադարանում (LFA) և այլ վայրերում: Իսկ ուրբաթ կհավաքվենք «Վարպետ»-ում՝ ազատ շփվելու և միասին երեկոն վայելելու:


9 Sept 2025 / Օր 1

Ծրագիր - Միջազգային դասախոսություններ

Վայր - Առնո Բաբաջանյան համերգասրահ

16:00 - Դռների բացում, Հյուրերի ընդունում, Խմիչքների հյուրասիրություն

16:30 - Փառատոնի բացում, Բացման խոսք

16:45 - DF_DC-ի Դասախոսություն (Անգլիա, Շվեյցարիա)

17:30 - Հարց ու պատասխան

17:45 - Förstberg Ling-ի Դասախոսություն (Շվեդիա)

18:30 - Հարց ու պատասխան

18:45 - Ընդմիջում

19:00 - Studio Muoto-ի Դասախոսություն (Ֆրանսիա)

17:30 - Հարց ու պատասխան

20:00 - Փակում

10 Sept 2025 / Օր 2

Ծրագիր - Քաղաքային շրջայց, Հանդիպում տեղացի ճարտարապետների հետ

Վայր - LIBRARY FOR ARCHITECTURE (LFA)

10:00 - Մասնագիտական քաղաքային շրջայց և այցելություններ

19:00 - Հյուրերի ընդունում, ազատ շփում, բար 

20:00 - Հանդիպում տեղացի ճարտարապետների հետ

22:00 - Միջոցառման ավարտ

11 Sept 2025 / Օր 3

Ծրագիր - Միջազգային դասախոսություններ

Վայր - Կամերային երաժշտության ազգային կենտրոն

16:00 - Դռների բացում, Հյուրերի ընդունում, Խմիչքների հյուրասիրություն

16:30 - Խոսնակների ներկայացում

16:45 - Anna Eugeni Bach-ի Դասախոսություն (Իսպանիա)

17:30 - Հարց ու պատասխան

17:45 - NOMOS-ի Դասախոսություն (Շվեյցարիա, Պորտուգալիա, Իսպանիա)

18:30 - Հարց ու պատասխան

18:45 - Ընդմիջում

19:00 - Neri&Hu-ի Դասախոսություն (Չինաստան)

17:30 - Հարց ու պատասխան

20:00 - Միջոցառման ավարտ

12 Sept 2025 / Օր 4

Ծրագիր - Երեկույթ

Վայր - «Վարպետ»

20:30 - Հյուրերի ընդունում, ազատ շփում, բար, երաժշտություն

13 Sept 2025 / Օր 5

Ծրագիր - Պանելային քննարկումներ

Վայր - Հանրային այգի

16:30 - Հյուրերի ընդունում, ազատ շփում

16:45 - Պանելիստների ներկայացում

17:00 - Պանելային քննարկում 1

17:45 - Ընդմիջում

18:00 - Պանելային քննարկում 2

18:45 - Ընդմիջում

19:00 - Պանելային քննարկում 3

20:00 - Միջոցառման ավարտ

14 Sept 2025 / Օր 6

Ծրագիր - Միջազգային դասախոսություններ

Վայր - WOODS Center, Գառնու խճ., Ջրվեժ 2227

13:00 - Դռների բացում

14:00 - Ճարտարապետական շրջայց համալիրում

15:00 - Հյուրերի ընդունում, Խոսնակների ներկայացում

15:15 - DRDH-ի Դասախոսություն (Անգլիա)

16:00 - Հարց ու պատասխան

16:15 - Langarito Navarro-ի Դասախոսություն (Իսպանիա)

17:00 - Հարց ու պատասխան

17:15 - Ընդմիջում, Խմիչքների հյուրասիրություն

18:00 - PIOVENEFABI-ի Դասախոսություն (Իտալիա, Բելգիա)

18:45 - Հարց ու պատասխան

19:00 - OFFICE KDGVS-ի Դասախոսություն (Բելգիա)

19:45 - Հարց ու պատասխան

20:00 - Փառատոնի Փակում

20:00 - Փակման երեկույթ տանիքում


Фото и видео

Поделиться