ԼԱՐԻ ՀԵՄԵԹ ԵՎ ԳՅՈւՄՐՈւ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈւՄԲ
График
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն
Описание
Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը սիրով հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի՝ մասնակցությամբ միջազգային ճանաչում ունեցող ամերիկացի կիթառահար, կոմպոզիտոր և մանկավարժ Լարի Հեմեթի (Larry Hammett)։
Երեկոյի ընթացքում կհնչեն իսպանացի մեծանուն կոմպոզիտոր Խոակին Ռոդրիգոյի կիթառային արվեստի երկու գլուխգործոցները՝
«Ֆանտազիա ազնվականի համար» (Fantasía para un Gentilhombre)
«Արանխուեսի կոնցերտ» (Concierto de Aranjuez)
Համերգի առանձնահատուկ իրադարձությունն է լինելու Ռոդրիգոյի «Ֆանտազիա ազնվականի համար» ստեղծագործության առաջին կատարումը Հայաստանում։
Լարի Հեմեթը համաշխարհային երաժշտական ասպարեզում հայտնի է իր բազմաժանր գործունեությամբ, միջազգային փառատոների հիմնադրմամբ, հեղինակային ստեղծագործություններով և տասնամյակների մանկավարժական փորձով։ Նրա կատարողական արվեստը միավորում է դասական երաժշտության խորությունը, վիրտուոզությունը և ժամանակակից երաժշտական մտածողությունը։
Սպասվում է յուրահատուկ երաժշտական երեկո, որտեղ կիթառի նուրբ և արտահայտիչ հնչյունները կհամադրվեն սիմֆոնիկ նվագախմբի հարուստ գունապնակին՝ ստեղծելով անմոռանալի երաժշտական մթնոլորտ։
Մենակատար՝ Լարի Հեմեթ (կիթառ)
Գյումրու Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Կարճյան
Фото и видео
Поделиться
Похожие мероприятия
PERFECT HAPPINESS? | Music from Germany
PERFECT HAPPINESS? | Music from Germany
60-80's Hits Livingston
60-80's Hits Livingston
Властелин колец. Mystery Ensemble
Властелин колец. Mystery Ensemble
Культурный вечер в АРДЕАН
