Описание
Նոյեմբերի 9-ին` ժամը 15։00-18։00, Կոնգրես Հյուրանոցում (Երևան, Իտալիայի 1) տեղի կունենա «Առողջ սննդակարգ=Առողջ ընտանիք» խորագրով աննախադեպ ֆորում։
Ֆորումի ծրագիրը հատուկ մշակված է ամբողջ ընտանիքի, երիտասարդների և դեռահասների համար․ քննարկվելու են
· սննդակարգի,
· սննդային վարքի ձևավորման,
· սննդային սովորությունների,
· դեռահասների քաշի խնդիրների,
· հղիության ընթացքում և հետծննդաբերական շրջանում սննդակարգի,
· և Ձեր կողմից հնչեցված շատ այլ հարցեր։
Ֆորումի ծրագրում ներառված են սննդակարգի հետ կապված ինտերակտիվ քննարկումներ, 10 տարեկանից բարձր դեռահասների հետ հատուկ ինտերակտիվ խաղեր։
Ֆորումին կարող են մասնակցել 10 տարեկանից բարձր դեռահասները, երիտասարդները, մայրիկներն ու հայրիկները, տատիկներն ու պապիկները։
Տոմսեր ամրագրելը պարտադիր է միայն 18 տարին լրացած մասնակիցների համար․ արժեքը՝ 2000 ՀՀ դրամ։
Միացե՛ք ընտանիքով, ստացե՛ք սննդակարգի մասին անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանի առաջատար մասնագետներից, ապրե՛ք առողջ ։
Կազմակերպիչ՝ Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիա։