Описание
Հանդիպում ենք Սիթիզենում, որպեսզի մասնակիցը դառնանք <<Նանիի Տան>> կազմակերպած արվեստի էքսկուրսիաների շարքին:
Միջոցառումը միտված է երեխաներին արվեստին մոտեցնելուն, պատմության ու հետաքրքիր փաստերին ծանոթացնելուն:
Խոսելու ենք արվեստի էվոլյուցիայից՝ ժայռապատկերներից մինչև թվային արվեստ, դիտելու ենք կարճամետրաժ՝ ուսուցողա-ժամանցային ֆիլմ, որի հիման վրա ստեղծելու ենք արվեստի գործեր՝ հմուտ նկարչուհի-դիզայներ Թամարա Դադայանի հետ:
Այս հետաքրքիր պրոցեսը ամփոփելու ենք համաշխարհային արվեստին նվիրված ինտելեկտուալ խաղով:
Սիրով սպասում ենք՝ օգոստոսի 10-ին
ժամը` 16։00
Սիթիզեն՝ Ավան, Աճառյան 35
Գրանցվել նախօրոք. մուտքավճարը՝ 3500դր.
