Art Party հրաշագործ Կաղանդի ծառի զարդարում

График

14 дек Воскресенье Вс 14:00
Արագածոտնի մարզ
Ոզնիների այգի» ռեստորան
Купить Билет Закрыть От AMD 10000

Описание

 Art party քայլող արվեստանոցը և «Ոզնիների այգի» ռեստորանը 6-ից բարձր տարիքի երեխաներին հրավիրում է նախատոնական միջոցառման, որի ժամանակ զարդարելու ենք հայկական ազգային կաղանդի ծառը և շփվելու ենք այգու փոքրիկ կենդանիների հետ:

 

Վայրը՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ուջան, «Ոզնիների այգի» ռեստորան (հեռավորությունը՝ Երևանից 30 կմ, Աշտարակից 13 կմ)

 Սկիզբը՝ ժամը 14:00,տևողությունը 3 - 4 ժամ:

Մենք ձեզ համար մշակել ենք հետաքրքիր, ստեղծագործական ու անմոռանալի ծրագիր՝ անակնկալներով և նվերներով: 

 Ի՞նչ է սպասում ներկաներին.

Գիպսե խաղալիքների ներկում

Կտավների վրա նկարչություն

Թելից և կտորից տիկնիկների պատրաստում

Նամակ Ձմեռ Պապիկին

Տոնական ֆոտոստուդիայում լուսանկարներ

Ավանդական Տարեհացի վիճակի ծես

Կաղանդի ծառի զարդարում

 Համեղ հյուրասիրություն մանկական մենյուից

 Ինչպե՞ս մասնակցել

Տեղերը սահմանափակ են, գրանցում և վճարում ենք նախապես՝ մինչև դեկտեմբերի 9-ը:

 

 Տոմսի արժեքը՝ 1 երեխան 10000 դրամ ( ուղեկցողի հետ 12000 դրամ)

Տրանսպորտային երկկողմանի փոխադրումը մեկ անձի համար՝ 2500 դրամ:

Ուղեկցողներին հյուրասիրելու ենք սուրճ կամ թեյ, և ռեստորանի ֆիրմային աղանդեր «Ոզնի» գաթան

 

Կազմակերպիչ՝ Լիլիթ Գրիգորյան ԱՁ

 

Фото и видео

Поделиться