График
11
июл Пятница
Пт
11:00
СЕВАН
СЕВАН
СЕВАН
От AMD 6000
12
июл Суббота
Сб
11:00
СЕВАН
СЕВАН
СЕВАН
От AMD 6000
13
июл Воскресенье
Вс
11:00
СЕВАН
СЕВАН
СЕВАН
От AMD 6000
Описание
Resto Music Fest-ը՝
3 օր շարունակ, ակնկալում է հյուրընկալել բազմահազար մարդկանց,
ովքեր սիրում են՝
• ամառը
• լողափը
• բարձր բիթային երաժշտությունը
• ջրային արկածները
• ռեստորանային համեղ ուտեստները։
Նրանց միավորում է նաև մեկ կարևոր բան —
մեծ սերը և ոգեւորությունը հանդեպ այն արտիստների,
ովքեր պատրաստվում են բեմ բարձրանալ՝
ստեղծելով այս ամառվա գլխավոր հիշողությունները։
ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպիչ ընկերությունը՝ «ՀՈՌԵՔԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ, տեղեկացնում է․
Հնարավոր է փառատոնի տարածքում առանձին հատվածներում առկա լինի ինտերնետի թույլ հասանելիություն։
Խնդրում ենք բոլոր հյուրերին նախապես պատրաստ լինել և
գնահատել բնության հետ հաղորդակցման արժեքը։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ամեն հյուր կոչված է պահպանել շրջակա միջավայրը,
հետևել անվտանգության կանոններին և
ցուցաբերել հարգանք ու պատասխանատվություն՝
• ինչպես բնության,
• այնպես էլ միմյանց նկատմամբ։
️ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Resto Music Fest Sevan 2025-ի բոլոր հյուրերի անվտանգությունը երաշխավորված է։
Փառատոնի ամբողջ ընթացքում՝ բոլոր երեք օրերին՝
տեղում կլինի ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից
ուժեղացված պարեկային և հասարակական անվտանգության ծառայություն։
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՄԲ
Resto Music Fest Sevan-ը անցկացվում է Նորաշենի ազգային պարկի տարածքում։
Սա միայն փառատոն չէ, այլ նաև՝
բնության մեջ պատասխանատու ժամանցի օրինակ։
️ Մենք հավատում ենք, որ երաժշտությունը և բնությունը պետք է լինեն ներդաշնակ։
Ահա թե ինչու փառատոնի տարածքում գործում են հետևյալ կանոնները․
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Մի աղտոտիր լիճը, ավազը և ծառերը
• Աղբը նետիր հատուկ տեղադրված տարաների մեջ
• ️ Մի օգտագործիր միանգամյա պլաստիկ, երբ կա այլընտրանք
• Հարգանք ցուցաբերիր բնության ու փառատոնի մյուս մասնակիցների նկատմամբ
ՀԻՇԵՑՈՒՄ
«Չաղտոտել» նշանակում է նաև «Սիրել»։
Սա մեր ընդհանուր տարածքն է,
և մեր պարտքն է այն պահպանել մաքուր ու խաղաղ։
Եթե գնահատում եք իսկական համերն ու փնտրում նոր gastronomic փորձառություններ —
ապա Resto Music Fest Sevan-ի ռեստորանային ֆորմատը պատրաստ է ձեզ զարմացնելու։
Անզուգական համեր աշխարհի տարբեր անկյուններից
• Թարմ պատրաստված ծովամթերք
• Սուշի սեթերի բազմազան տեսականի՝ պրոֆեսիոնալ սուշի բարերից
• Հայկական ավանդական ուտեստներ՝ մատուցված նորաոճ մոտեցմամբ
• Արևելյան, եվրոպական, ասիական և fusion խոհանոցներ՝ յուրօրինակ համադրություններով