График
Բյուրականի արվեստի ակադեմիա
Описание
Միասին նշենք Ձմեռային Արևադարձի և հայոց դիցաբանական Միհրի օրը -Դեկտեմբերի 22-ին:Արթնամը և Arevogi-ն կազմակերպում են մեկօրյա ռեթրիտ Բյուրականի Արվեստի Ակադեմիայում:
Հենց Ալեքսանդր Թամանյանին պատկանած սեղանի շուրջ կթեյենք ու կծանոթանանք մասնակիցներին, կշրջենք արվեստի ակադեմիայիում ու կծանոթանանք տարածքի բացառիկ արվեստի նմուշներին, կունենանք Յոգայի , Մեդիտացիայի և Երաժշտաբուժության ինքնատիպ պրակտիկաներ՝Անահիտ Տեր-Սարգսյանի (ՄաԴիվյա) փորձառու ուղեկցությամբ:
Այցելելու ենք մոտակա Սբ Հովհաննես եկեղեցին, որը բացառիկ է իր ճարտարապետությամբ ու Սուրբ Հովհաննեսի մասունքի ուժով:
Արժեքի մեջ ներառված է Երևան-Բյուրական և Բյուրական-Երևան ուղևորափոխադրումը, թեյի ընդմիջումները, լանչ, պրակտիկաները և տուրերը: