DJ MEETS ORCHESTRA

График

23 окт Пятница Пт 19:00
Yerevan
Արամ Խաչատրյան համերգասրահ
Купить Билет Закрыть От AMD 5000

Описание

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

DΞRHOVΛ — Live Electronics
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

 
Հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին կհանդիպեն երկու տարբեր երաժշտական աշխարհներ՝ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի հնչողությունն ու էլեկտրոնային երաժշտության էներգիան։

Նախագիծը վերադառնում է արդեն երրորդ անգամ՝ նախորդ համերգների նկատմամբ հանդիսատեսի մեծ հետաքրքրությունից հետո։ Այս անգամ ևս բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և DΞRHOVΛ-ն՝ live electronics ձևաչափով։

Երեկոն կղեկավարի դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։
DJ Meets Orchestra-ն դասական համերգ չէ և պարզապես DJ set էլ չէ․ այն երկու երաժշտական լեզուների հանդիպում է, որտեղ նվագախմբի մասշտաբային հնչողությունը միաձուլվում է էլեկտրոնային ռիթմերին՝ ստեղծելով մեկ ամբողջական, ժամանակակից երաժշտական փորձառություն։

Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով

Фото и видео

Поделиться